00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայուհու գերմանացի ամուսինը Հայաստանի քայլող գովազդ է

© Sputnik / Asatur YesayantsМане юнгер Амирджанян
Мане юнгер Амирджанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ լրագրող Մանե Ունգեր-Ամիրջանյանը երբեք չէր մտածել այլ երկիր տեղափոխվելու մասին, սակայն ապագա ամուսնու հետ ծանոթությունը փոխեց նրա ամբողջ կյանքն ու առաջնահերթությունները:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik, Անի Լիպարիտյան. 2008թ-ին Գերմանիա գնալը ճակատագրական է դարձել հայ լրագրող Մանե Ունգեր-Ամիրջանյանի համար: Բադեն-Վյուրթենբերգում նա ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Սիմոն Թոբիասի հետ: Հայաստանի «Կարմիր խաչի» ծրագրով Մանեն մեկնել էր Եվրոպա՝ Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվողներին առաջին օգնություն ցուցաբերելու համար:

«Մենք պարապում էինք և ապրում հատուկ դպրոցում, որտեղ իմ հրշեջ և պարամեդիկ ամուսինը որակավորում էր անցնում: Մի անգամ նա լայն ժպտաց ինձ ընդհանուր ճաշարանում, հետո մենք մի քանի բառ փոխանակեցինք և ծանոթացանք, ավելի  ուշ կոնտակտներով փոխանակվեցինք, և մեր միջև երկարատև ընկերություն ծնվեց, որը վերածվեց սիրո և ընտանիքի», — պատմում է Մանեն:

Молодожены в парке Царицыно - Sputnik Արմենիա
Ինչպես հայ կինը գերմանացի ամուսնուն սովորեցրեց տոլմա փաթաթել

Հիմա Սիմոնը կարողանում է ամառային տոլմա պատրաստել, հայկական երգեր է երգում, հաճույքով թթի օղի է խմում, ինքն էլ դարձել է Հայաստանի քայլող գովազդ:

«Հայկական մշակույթին և հյուրընկալությանը ծանոթանալու շնորհիվ նա սկսել է ավելի հաճախ օգնել մարդկանց… Ամուսինս հիմա ուղղակի Հայաստանի քայլող գովազդ է, նրան պետք է շքանշան տալ` զբոսաշրջությունը զարգացնելու համար: Նա ընկերներին մշտապես պատմում է Հայաստանի մասին, թե ինչ անվտանգ երկիր է այն, մարդիկ սրտաբաց են, բնությունը սքանչելի է և թե ինչ կարելի է անել մեզ մոտ ձմռանը», — նշեց Մանեն:

Հարսնացուն Հայաստանից

Սակայն Մանեն երբեք չի մտածել Հայաստանից այլ երկիր տեղափոխվելու մասին: Նրա ծրագրերի մեջ մտել է արտասահմանում սովորելը կամ աշխատելը, բայց ոչ հայկական սփյուռքի շարքերը համալրելը:

«Բայց սերն իսկապես սահմաններ չի ճանաչում և կարծում եմ՝ չարժե ենթադրություն անել ապագայի ամսին», — ասաց Մանեն:

Նրա խոսքով՝ ապագա ամուսինը բազմիցս եկել է Հայաստան` նրան հանդիպելու: Նրանց հարսանիքը կայացել է Հայաստանում, պսակադրվել են «Սուրբ Հովհաննես» եկեղեցում՝ համադրելով հայկական և գերմանական եկեղեցական ավանդույթները:

Այժմ  զույգը Հայաստան է գալիս տարեկան առնվազն երկու անգամ՝ Մանեի հարազատներին և մտերիմներին տեսնելու: Ի դեպ, ամուսինը վերցրել է կնոջ ազգանունը և հիմա նրա ամբողջական անունը Սիմոն Տոբիաս Ունգեր-Ամիրջանյան է:

Օտար մշակույթին հաղորդակցվելը

Այս հարցում դժվարություններ են ծագել` հատկապես սկզբում, երբ Մանեն նոր էր տեղափոխվել Գերմանիա:

Студенты - Sputnik Արմենիա
Ամուսինը հայ է, կինը` ռուս. ո՞վ և ինչպե՞ս է Մոսկվայում հայերեն սովորում

«Դա իսկապես ուրիշ մշակույթ է և բոլորովին այլ մտածելակերպ: Ես մինչև հիմա սովորում եմ դրան: Բայց ես շատ շնորհակալ եմ ճակատագրին`նման ընտանիք ունենալու համար: Եթե ամուսնուս ծնողների եվրոպական արտաքինը և անունները չլինեին, ապա նրանց հանգիստ կարելի էր հայի տեղ դնել. նրանք այնքան բարի են, ջերմ, հյուրընկալ և սիրում են ուրախանալ: Մնացած առումներով վարժվելու գործընթացն անցավ է ընթանում», — պատմում է Մանեն:

Ինչպես նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը, նա Գերմանիա է տեղափոխվել գերմաներենի բավական լավ իմացությամբ, բայց մինչև հիմա շարունակում է սովորել լեզուն:

Նա գերմաներենը բավական բարդ լեզու է համարում, և կարծում է, որ դրան մայրենի լեզվի նման տիրապետելու համար տարիներն են անհրաժեշտ:

«Միգուցե դա երբեք էլ տեղի չունենա: Ամուսինս հետ չի մնում և փորձում է հայերեն սովորել: Նա արդեն հասկանում է որոշ բառեր և արտահայտություններ և կարող է ընկալել զրույցի իմաստը: Վստահ եմ, որ նա մի օր հայերեն կխոսի, բայց նրա համար ավելի հեշտ կլիներ հայալեզու միջավայրում սովորելը», — ավելացրեց Մանեն:

Խոսելով Գերմանիայի հայ համայնքի հետ շփման մասին՝ նա նշեց, որ հազվադեպ է հանդիպում հայրենակիցներին:

«Ես այստեղ հայ ընկերներ ունեմ, բայց նրանց գիտեմ դեռ Հայաստանից: Փորձում եմ սոցիալական ցանցերում հետևել հայկական միջոցառումներին, բանավեճերին կամ նրան, ինչ հուզում է Գերմանիայի հայ երիտասարդությանը», — ասաց նա:

Մանենի կարծիքով Գերմանիայի հայ համայնքի սովորույթները շատ հետաքրքիր են. հայերը պարբերաբար հանդիպումներ, միջոցառումներ են կազմակերպում և փորձում են չկորցնել միմյանց հետ կապը:

Լրահոս
0