00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան հիշեցրել է շփման գծում ռազմական միջադեպերի հետաքննման անհրաժեշտությունը

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցАлександр Лукашевич
Александр Лукашевич - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հիշեցրել է ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված միջադեպերը հետաքննելու կարևորությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում միջադեպերի հետաքննության համար պետք է հավելյալ միջոցներ ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ երկարատև դադարից հետո կայացած հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Բաքվում, Երևանում և Լեռնային Ղարաբաղում ակտիվ շփումների միջոցով գործադրված միջնորդական ջանքերի նկատելի արդյունքն է։

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева в Женеве - Sputnik Արմենիա
Երևանն ու Բաքուն «ռեսթարթ» են անում Ղարաբաղի հարցը. փորձագետ

«Հուսանք, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում գրանցված կառուցողական մթնոլորտը բանակցություններում կպահպանվի։ Ակնկալում ենք՝ մինչև տարեվերջ պլանավորված՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ համանախագահների հանդիպումն արդյունավետ կլինի»,- ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության անհրաժեշտ պայմաններից է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելը:

«Հույս ունենք, որ հնարավորինս արագ կհամաձայնեցվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ալգորիթմը՝ այն սխեմայի հիման վրա, որը թույլ կտա որակապես ավելացնել տարածաշրջանում իրավիճակի դիտարկման հնարավորությունները: Շփման գծում և ադրբեջանա-հայկական սահմանին կայունության շահերին կհամապատասխաներ նաև հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության համատեղ մեխանիզմի մշակումն ավարտելը: Այս սկզբունքային համաձայնությունների կյանքի կոչումը թույլ կտար ամրապնդել կողմերի երկխոսության դրական մթնոլորտը և լրացուցիչ կխթաներ բանակցային գործընթացը»,- ասել է Լուկաշևիչը:

ՀՀ և Ադրբեջանի նախագահների ԼՂ խնդրի կարգավորման շուրջ հանդիպումն ու բանակցությունները տեղի են ունեցել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում։

Հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը, Էնդրյու Շեֆերը, Ստեֆան Վիսկոնտին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել նաև Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Լրահոս
0