ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Այս մասին հայտնում է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։
Ծովի մակերևույթից 2000 մ և ավելի բարձրության վրա գտնվող լեռնային գոտիներում և լեռնանցքներում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով: 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագության:
«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում նոյեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր` նոյեմբերի 10-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 11-13, գիշերային ժամերին` 4-6 աստիճան տաքություն։