00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիակիզում ու դիամասնատում. հայտնաբերված դամբարանն ուրարտացիների թաղման ձևերի մասին է պատմում

© Sputnik / Aram NersesyanУрартийский музей-мавзолей
Урартийский музей-мавзолей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի դամբարան։ Այստեղ կատարված ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է խոսել Վանի թագավորությունում թաղման ծիսակարգերի մասին։

Գոհար Սարգսյան, Sputnik.

Ուրարտական դամբարանը հայտնաբերելու հարցում հնագետներին օգնել են Արշակունյաց պողոտայում գտնվող նախկին «Ավտոագրեգատ» կոչվող գործարանի շինարարական աշխատանքները։ Խողովակաշար անցկացնելու ընթացքում մի անցք է բացվել, որտեղից երևացել է հնագույն դամբարանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում դամբարանում պեղումներ կատարած հնագետներից մեկը` Սիմոն Հմայակյանը, պատմեց` պեղումների արդյունքում հայտնաբերվեցին խեցեղեն, դիանոթներ, գոտի և այլն։

Экспонат историко-археологического музея «Мецамор» - Sputnik Արմենիա
Մեծամորի հնագույն դամբարանադաշտը. ինչո՞ւ են մարդկանց զոհաբերել

«Տարածքում գտնվեցին նյութեր, որոնք վերաբերում են վաղ երկաթի դարին, նյութեր, որոնք վերաբերում են միջին բրոնզի դարին, այսինքն` մ.թ.ա. 3  –րդ հազարամյակի վերջերից վայրը, որտեղ հիմա «Երևան մոլն» է գտնվում,  դամբարանադաշտ է եղել։ Ուրարտական դամբարանը, կարծես, մշակված քարերով փոքրիկ մատուռ լինի, տանիքն էլ ուղիղ է՝ տուֆով շարված»,–ասաց Հմայակյանը։

Այս դամբարանի ուսումնասիրության միջոցով հնագետները կարող են պատմել, թե ուրարտական ժամանակաշրջանում թաղման ինչ տեսակներ են տարածված եղել։ Ուրարտական կայսրությունում ապրել են տարբեր ծագման ու սոցիալական դիրքի մարդիկ։ Նրանք ունեցել են թաղման տարբեր ծեսեր։

«Վանի թագավորությունում կար թաղման 18 ձև, դրանցից ամենատարածվածը սովորական դիաթաղումն էր, մահացածին դնում էին սաղմի դիրքով և հուղարկավորություն էին կատարում սարկոֆագի, կարասների կամ հողի մեջ»,–պատմեց  Սիմոն Հմայակյանը։

Հնագետն ասաց, որ կոնկրետ այս դամբարանում գտնվել է թաղման երկու տեսակի ապացույց` դիակզիում և դիամասնատում։

© Sputnik / Aram NersesyanՈւրարտական դամբարան
Ուրարտական դամբարան - Sputnik Արմենիա
1/7
Ուրարտական դամբարան
© Sputnik / Aram NersesyanՈւրարտական դամբարանի գտածոները
Ուրարտական դամբարանի գտածոները - Sputnik Արմենիա
2/7
Ուրարտական դամբարանի գտածոները
© Sputnik / Aram NersesyanՈւրարտական դամբարան
Ուրարտական դամբարան - Sputnik Արմենիա
3/7
Ուրարտական դամբարան
© Sputnik / Aram NersesyanՈւրարտական դամբարանի գտածոները
Ուրարտական դամբարանի գտածոները - Sputnik Արմենիա
4/7
Ուրարտական դամբարանի գտածոները
© Sputnik / Aram NersesyanՈւրարտական դամբարանի գտածոները
Ուրարտական դամբարանի գտածոները - Sputnik Արմենիա
5/7
Ուրարտական դամբարանի գտածոները
© Sputnik / Aram NersesyanՈւրարտական դամբարանի գտածոները
Ուրարտական դամբարանի գտածոները - Sputnik Արմենիա
6/7
Ուրարտական դամբարանի գտածոները
© Sputnik / Aram NersesyanՈւրարտական դամբարանի գտածոները
Ուրարտական դամբարանի գտածոները - Sputnik Արմենիա
7/7
Ուրարտական դամբարանի գտածոները
1/7
Ուրարտական դամբարան
2/7
Ուրարտական դամբարանի գտածոները
3/7
Ուրարտական դամբարան
4/7
Ուրարտական դամբարանի գտածոները
5/7
Ուրարտական դամբարանի գտածոները
6/7
Ուրարտական դամբարանի գտածոները
7/7
Ուրարտական դամբարանի գտածոները

«Դիամասնատման դեպքում, դիակը, երբեմն, դրվում էր դրսում` աշտարակի վրա,  թռչունները մկանազրկում էին մարմինը, իսկ հետո, ոսկորները  հավաքվում և հուղակավորում էին»,–պատմեց հնագետը։

Սիմոն Հմայակյանը շեշտեց` առանձնակի հետաքրքիր էին կանանց ու աղջիկների թաղումները, նրանք պարտադիր կերպով պահանջել են, որ իրենց հետ դրվեր արդուզարդը` ունելի, ասեղ, դիմահարդարման նյութեր։ Տղամարդկանց հետ էլ թաղում էին զենքեր, ձիասարք և այլն։

Երևանում հայտնաբերված ուրարտական ժամանակաշրջանի դամբարանը պատկանել է սոցիալական բարձր դիրք ունեցողներին. այստեղ սակայն ոսկի ու արծաթ չեն հայտնաբերել։ Սիմոն Հմայակյանի խոսքով` Վանի թագավորությունում նյութից առավել գնահատվում էր իրի գեղագիտական արժեքը։

«Մի օրինակ բերեմ` Արգիշտի թագավորն էրեբունու կառուցման ժամանակ արձան է նվիրել քաղաքին, որը ոչ թե թանկարժեք մետաղներից էր, այլ փայտից», պատմեց նա։

Այսօր Ուրարտական դամբարանի որմնախորշերում ցուցադրվող նմուշները կրկնօրինակներ են։ Ամբողջ հայտնաբերվածը Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանում է պահվում։

Լրահոս
0