00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մխիթարյանները ձեռք են քաշել Իտալիայի իրենց եկեղեցուց. այն գերմանացիների՞ն է պետք

© Sputnik / Andranik GhazaryanЦерковь армян-мхитаристов в Триесте осталась без крыши
Церковь армян-мхитаристов в Триесте осталась без крыши - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տրիեստում գտնվող Մխիթարյանների եկեղեցին ամբողջությամբ լքված վիճակում է։ Իտալական Il Picollo պարբերականն ահազանգում է։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Ադրիատիկ ծովին նայող Ջուստինելի փողոցում գտնվող Մադոննա–դելե–Գրացիե եկեղեցին գտնվում է Իտալիայի մշակույթի նախարարության պահպանության ներքո։

Իշխանությունները հանձնել են այն Մխիթարյան միաբանության խնամատարությանը, սակայն նրանք արդեն 8 տարի է, ինչ այստեղ չեն այցելել, գրում է Il Picollo–ն։

Այգու և շենքի մասին փորձում է գոնե մի փոքր հոգ տանել (որքան կարող է հոգ տանել կինը) իտալուհի Ջաննա Տալյապետրան, որը երկար ժամանակ է, ինչ ապրում է այստեղ։

город Познань - Sputnik Արմենիա
Լեհաստանի հայերն առաջ ազնվականներին սուր էին մատակարարում, այսօր` քաբաբ

Ծառայողական շինություններ ունեցող եկեղեցին 1850 թվականին կառուցել է բարերար Գրեգորիո Անանյանը։ Այստեղ պահպանվել է այն երգեհոնը, որը Մխիթարյաններին էր նվիրել ավստրո-հունգարացի բանաստեղծ, երաժիշտ և լեռնագնաց Յուլիուս Կուգին:

1930-ականներին այստեղ պատարագ էին մատուցում գերմանացի կաթոլիկները։  Պատերազմի տարիներին վանահայր Յոհաննես Դիթրիխը նկուղում հրեաների էր թաքցնում:

Երգեհոնը մի փոքր ավելի լավ է պահպանվել, իսկ որմնանկարներն առաստաղի վրա արդեն խոնավություն են ներծծել։ Տանիքի կեսը փլվել է։ Զանգակատունը մի կերպ  «պահում» են պաշտպանիչ շինարարական աստիճանները։

Վերջին անգամ այստեղ պատարագ է անցկացվել 2009 թվականին, վերջին համերգը` 2010 թվականին։ Այնուհետև լռություն է տիրում։

Համալիրը վերականգնելու համար շուրջ 30 հազար եվրո է պահանջվում, սակայն գումար գտնել չի հաջողվում։

«Մխիթարյանները դեռ չեն հայտնվում։ Մնում է հուսալ, որ իրենց նոր հոգևոր առաջնորդը՝ Կոստանդնուպոլսի եպիսկոպոսը, ինչ–որ բան դեպի լավը կփոխի»,– գրում է պարբերականը։

Տեղացիները ուզում են վերականգնել եկեղեցին գերմանական համայնքի համար։

Լրահոս
0