00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը պատրաստվում է Մարս մեկնե՞լ, թե՞ Մասկը թուրքական հաղթաթուղթ է «մարդասպանների խաղում»

© AFP 2024 / ADEM ALTANИлон Маск и Реджеп Эрдоган
Илон Маск и Реджеп Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրահայտ Իլոն Մասկն ուղևորվել է Թուրքիա, որտեղ մոտ մեկ ժամ զրուցել է նախագահ Էրդողան հետ։ Ի՞նչ էր ուզում Մակը Էրդողանից. այս հարցի պատասխանը փորձել է գտնել սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Օրերս Forbes պարբերականը, հիմնվելով կորպորատիվ հաշվետվությունների վրա, հաշվել է Իլոն Մասկի կորուստները։ Պարզվել է, որ Tesla Motors-ի սեփականատերը մեկ վայրկյանում 800 միլիոն դոլար է կորցրել, ինչը նրա կարողության ընդամենը 4%-ն է։

Քիչ չէ։ Ու ընդհանրապես վերջին եռամսյակի ընթացքում Մասկը ռեկորդային կորուստներ է ունեցել` 671 միլիոն դոլար։

Граница с Нахичеванской АССР - Sputnik Արմենիա
Ինչպես Թուրքիայի նախագահի նյարդերը տեղի տվեցին, ու նա զանգահարեց Երևան. մեղավորը հայ լրագրողն է

Օբյեկտիվ լինելու համար պետք է նշել, որ Իլոն Մասկի կարողության կեսն առաջանում է Tesla էլեկտրական մեքենաների արտադրությունից։ Մյուս կեսը SpaceX տիեզերական ընկերությունն է։ Անցած շաբաթ Tesla Motors-ի բաժնետոմսերի գինը 7%-ով ընկել է, դա տեղի է ունեցել Model 3-ի թողարկման հետաձգման մասին հաշվետվությունից հետո։ Արդյունքում մատչելի Model 3-ի թողարկման նոր նպատակները թույլ չեն տալիս մինչև տարվա վերջ խոստացված կես միլիոն մոդելն արտադրել։

Վերլուծաբանները կարծում են, որ Մասկին հիմա չի հաջողվում հեշտ դուրս պրծնել, քանի որ Tesla-ն բոլոր կողմերից զրկվում է աջակցությունից։ Օրինակ` ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է չեղարկել էլեկտրական մեքենաների արտադրողների արտոնությունները, ինչը կարող է մակնիշի ձգձգված պատմության վերջին ակորդը դառնալ։

Բայց մասնագիտական հարցերը թողնենք մասնագետներին, իսկ մեզ հիմա հետաքրքրում է այն հանգամանքը, որի մասին հայտնում է Anadolu գործակալությունը, որը հայտնել է` Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդիպել է SpaceX ու Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ։ «Իլոն Մասկը Թուրքիա է ժամանել Turksat 5A և 5B արբանյակների մեկնարկը քննարկելու համար», — գործակալությանը հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը։

Էրդողանն ամերիկյան գործարարին ընդունել է նախագահական պալատում։ Ինչպես հայտնում են, նրանց հանդիպումը կայացել է փակ դռների հետևում ու մոտ մեկ ժամ է տևել։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի տեխնոլոգիաների ու տրանսպորտի նախարարները։

Արբանյակների մեկնարկից բացի, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Մասկն ու Էրդողանը մեքենաների արտադրությունն են քննարկել։ Գործակալությունը նշում է, որ Թուրքիան մտադիր է մինչ 2019 թվականը նոր սեփական ավտոմոբիլ ներկայացնել։

Ի՞նչ կարելի է ասել երկու արկածախնդիրների հանդիպման մասին, որոնցից մեկը (Մասկը), բավականին համակրելի արկածախնդիր է։ Սակայն քչերը կարող են Էրդողանին համակրելի անվանել, դա ակնհայտ է համաշխարհային քաղաքական գործիչների վերաբերմունքից, նրա հայրենակիցների վերաբերմունքից էլ է դա երևում։

Весенняя посевная в Новосибирской области - Sputnik Արմենիա
Թուրքիան հաստատել է վրացական «քաղաքացիություն» ունեցող հայկական կովերի գողությունը

Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի` (կարդալ «Էրդողանի») պատվերները Մասկի համար հիմա շատ տեղին են, քանի որ նա բավականին մեծ ֆինանսական կորուստներ է ունեցել։ Իսկ թուրք արբանյակներն էլ շատ տեղին էին, ու կարելի է համոզել Էրդողանին, բացի արբանյակներից, էլի նախագծեր հովանավորել։ Հակառակ դեպքում ի՞նչ կարիք կա փակ դռների հետևում հանդիպել, դժվար թե այնտեղ գաղտնի տեխնոլոգիաների մանրամասներ են քննարկվել. Էրդողանը դրանցից հաստատ ոչինչ չի հասկանում։

Նշանակում է` Իլոն Մասկն իսկապես բարդ վիճակում է հայտնվել, եթե նույնիսկ փորձում է ֆինանսավորում ստանալ ժամանակակից ամենաանախորժ ղեկավարներից մեկից։ Համոզել Էրդողանին, որն աստիճանաբար մեկուսության մեջ է հայտնվում։ 

Գերմանիան, օրինակ, կրճատում է թուրքական իշխանության հետ կապված բանկերի ու ընկերությունների ֆինանսավորումը։ Խոսքը պետական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցով տրվող վարկերի մասին է։ Ու սա միայն մեկ օրինակն է, թեև ամենակարևորներից մեկը։

Էրդողանին էլ Մասկը հիմա պետք է ու ոչ միայն որպես մեկուսացումից դուրս գալու միջոց։ Վերջերս Թուրքիայի տնտեսության վերաբերյալ վատ լուրեր ու կանխատեսումներ են տարածվում, ու թեև Թուրքիայի նախագահի խորհրդական Ջեմիլ Էրթեմնն այս ամենն անվանում է «Թուրքիայի դեմ ուղղված վարձու մարդասպանների խաղ», որը շփոթության մեջ է գցում ներդրողներին, կրակն առանց ծխի չի լինում։ Ու այս իրավիճակում Էրդողանն ու Մասկը կարող օգնել իրար։

Երկու արկածախնդիր մարդ։ Հարցն այն է` ով ավելի արկածախնդիր կլինի։

Լրահոս
0