00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցեղասպանությունը` սպեկուլյացիայի թեմա. հայկական լոբբին թոզփչոցի՞ է

© AFP 2024 / Mark RALSTONАрмяне США на акции протеста у консульства Турции
Армяне США на акции протеста у консульства Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ նահանգները Ցեղասպանության ճանաչումով մարդասիրական ակտ են կատարում, բարի կամք դրսևորում և ոչ ավելին։ Սա ԱՄՆ–ի հայկական լոբբիստական կազմակերպությունների հերթական թոզփչոցին է։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ԱՄՆ նահանգների ընդունած բանաձևերը, որոնցում 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն են որակվում, խորհրդատվական բնույթ ունեն։ Նահանգները դրանով ընդամենն իրենց կարեկցանքն են հայտնում հայ ժողովրդին, կարծում է ամերիկագետ Արեգ Գալստյանը։

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլկոմբը հանդես էր եկել հռչակագրով՝ դատապարտելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների, հույների ոչնչացումը: Այսպիսով` Ինդիանան դարձել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչած 48-րդ նահանգը:

«Այն բանաձևերի ընդունումը, որոնցում 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն են անվանում, բարի կամքի դրսևորում է, ոչ թե իրավական ճանաչում։ Այդպիսի բանաձևերը կարող են ամեն ամիս ընդունվել։ Նույն Ինդիանա նահանգը կարող է որոշ ժամանակ անց մեկ այլ բանաձև ընդունել և հաստատել, որ ցեղասպանություն չի եղել»,- ասաց Գալստյանը։

Նրա խոսքով, զարմանալի ոչինչ չկա, քանի որ բանաձևերը չեն արտացոլում ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը։ ԱՄՆ սահմանադրությունն արգելում է նահանգներին արտաքին քաղաքական օրենքներ ընդունել։ Արտաքին քաղաքական ակտերի իրավական ճանաչման հարցով զբաղվում են բացառապես նախագահի վարչակազմը և Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովները։

«Նահանգները չեն կարող արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ դիրքորոշումներ ունենալ, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց արտաքին քաղաքական հարց է, քանի որ խոսքը վերաբերում է Օսմանյան կայսրության տարածքում հայերի սպանության մասին»,- ասաց Գալստյանը։

Ճանաչում կարող է համարվել դաշնային օրենքը, որն ընդունում են Կոնգրեսի երկու պալատները, ստորագրում է ԱՄՆ նախագահը և հավանության է արժանացնում ԱՄՆ գերագույն դատարանը։ Միայն դրանից հետո, անկախ նրանից` ով է նախագահը, ԱՄՆ-ի դիրքորոշումն անփոփոխ կլինի։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ը չի համարձակվում ընդունել ցեղասպանությունը. հայերն ինչքա՞ն դիմանան ստին

Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների գլխավոր առաքելությունն է, դրա վրա է կառուցված նրանց ազգային ինքնությունը։ Այս կամ այն նահանգի կողմից ցեղասպանության ճանաչումը նրանց հերթական թոզն է, որ փչում են աշխարհի հայերի աչքերին։

«Արևմտահայերի ազգային ամբողջ ինքնությունը կառուցվում է Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ։ Նրանք բազմաթիվ անգամ, սկսած 1975 թվականից, փորձել են օրինագիծ անցկացնել դաշնային մակարդակով։ Սակայն այսօր չեն կարողանում ընդունել, որ ուժ ու ռեսուրս չկա ճանաչմանը հասնելու համար»,- ասաց Գալստյանը։

Այս նպատակով նրանք գործում են առանձին նահանգների մակարդակով, որպեսզի այդ թեմայի մասին անընդհատ խոսվի և այն մնա օրակարգում։ Փորձագետը վստահ է, որ սա ընդամենը լոբբիստական գործունեություն է։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։

Լրահոս
0