00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ը չի համարձակվում ընդունել ցեղասպանությունը. հայերն ինչքա՞ն դիմանան ստին

© AFP 2024 / Brendan SmialowskiДональд Трамп
Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն 48 հյուսիսամերիկյան նահանգ ճանաչել են Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը։ Ինչու՞ աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի ղեկավարները չեն համարձակվում նույնն անել, փորձում է հասկանալ Արման Վանեսքեհյանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան

Արդեն 48 հյուսիսամերիկյան նահանգ ճանաչել են Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը։ Ինչո՞ւ աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի ղեկավարները չեն համարձակվում նույնն անել։

Ինդիանա հյուսիսամերիկյան նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ–ում երկու նահանգ է մնացել, որոնք դեռ չեն ընդունել, որ հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ցեղասպանություն են։

Ինչու՞ ԱՄՆ նախագահները չեն համարձակվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կարելի է այդ կապակցությամբ բազմաթիվ հարցեր տալ, օրինակ, ինչո՞ւ են լռում այդ նահանգները։ Կամ էլ, կարելի է փորձել հասկանալ՝ ի՞նչ է լինելու հետո, երբ այդ երկու նահանգները 1915 թվականին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները որակեն ցեղասպանություն։

Джон Малкович посетил Мемориал жертв Геноцида Армян в Цицернакаберде - Sputnik Արմենիա
Կինոյի լեգենդներն ու պետությունների առաջնորդները Ծիծեռնակաբերդում. Հայոց ցեղասպանությունն իմ պատմությունն էլ է

Մի՞թե մենք գործ կունենանք մի համաշխարհային գերտերության հետ, որի յուրաքանչյուր վարչական շրջան կճանաչի Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը, իսկ Վաշինգտոնի միասնական քաղաքական ղեկավարությունը կհերքի այդ իրադարձությունը։

Ինչպիսի՞ն կլինի ամերիկացիների վիճակը, այն մեծ գերտերության քաղաքացիների, երբ ամեն տարի ապրիլի 24–ին նրանց նախագահն ամբիոնից այն ժամանակվա արյունահեղ իրադարձությունների մասին ամաչելով քողարկված արտահայտություն անի։ Ցավակցի աշխարհասփյուռ (նաև ԱՄՆ–ում ապրող) հայությանը` Ցեղասպանությունն այլ անունով կոչելով։

Մեծ, հարուստ պետություն` ստախոս ու երկերեսանի ղեկավարներով

Այո, այնտեղ բնակչության բարեկեցության մակարդակը բավականին բարձր է։ Այո, այնտեղ յուրաքանչյուր ընտանիք ավտոտնակում երկու մեքենա ունի, ճաշին էլ` երկու հավ… Այո, այնտեղ կյանքի բոլորովին այլ նորմեր են` այլ երկրների համեմատ։

Բայց հենց այնտեղ են ծնվել ու նախագահական աթոռի հասել քաղաքական գործիչներ, որոնցից ամեն մեկը յուրովի ստիպված է բարձր ամբիոնից ստել իր ժողովրդին։ Ընդ որում` ստել ապրիլի 24–ի, հայերի ու այն ժամանակ Օսմանյան կայսրության կազմում գտնվող Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականին տեղի ունեցածի մասին։

Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя. Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Քոչարյան. Ցեղասպանության ճանաչումը կնպաստի Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը

Հավանաբար, վերլուծաբաններն ու փորձագետներն ամեն անգամ նոր եզրույթներն էին հորինում` ցեղասպանություն (Genocide) բառից խուսափելու համար, որի մասին Ամերիկայի Միացյալ Նահանգների 350 միլիոն բնակիչն առանց այդ էլ գիտի։ Դա վերաբերում է և Բուշերին` ավագին ու կրտսերին, Ռեյգանին, Օբամային, Քլինթոնին ու ներկա Թրամփին։

Ինչպիսի զգացողություն է` ապրել մի երկրում, որը ստախոսներն են ղեկավարում։ Ասում եմ, քանի որ ամերիկացիներին, չնայած՝ նրանց բարեկեցությանը, պետք է խղճալ։ Չէ՞ որ ապրիլի 24–ին հերթական նախագահի հերթական ելույթից հետո ամերիկացիները ստիպված են հանդիպել հայ հարևաններին, հայ գործընկերներին (հայկական համայնքն ԱՄՆ–ում մեծ է)։ Ինչպե՞ս են նրանք նայում հայերի աչքերին։ Այն հայերի, որոնց տատերն ու պապերը, հնարավոր է, մինչև հիմա ողջ են ու մինչև հիմա պատմում են ամեն ինչի մասին իրենց թոռներին ու ծոռներին…

Մարդկային երեք տեսակի ռեակցիա ցեղասպանությանը

Չնայած՝ գիտեք ի՞նչ։ Այն բանից հետո, երբ ռուսական լրատվական դաշտում շատ հայտնի ամերիկացի Մայքլ Բոմից մի բան լսեցի, ամերիկացիներին խղճալու ցանկությունը կորավ։

Հիշեք` ինչ կարծիք նա հայտնեց. եթե 17-18-19-րդ դարերի ամերիկացիները չվերացնեին հնդկացիներին, ապա երկիրը, որպես այդպիսին, չէր կայանա։ Խոսքն հյուսիսամերիկյան մայրցամաքի մի քանի տասնյակ միլիոն տեղաբնակների մասին է։

Ասում են` ամեն ժողովուրդ արժանի է իր երկրի իշխանությանը. Ամերիկացիներն արժանի են իրենց ունեցած նախագահներին, քաղաքական գործիչներին, որոնք բարձր ամբիոններից հանգիստ խաբում են իրենց ընտրողներին։

Гаро Пайлан - Sputnik Արմենիա
Թուրքիայի խորհրդարանը կտուգանի «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործող պատգամավորներին

Դարավոր վաղեմության իրադարձությունների դեպքում, երբ Օսմանյան կայսրությունում, տարբեր տվյալների համաձայն, մեկ միլիոնից ավելի մարդ է ոչնչացվել, չի կարելի ստել։ Գոնե, հենց այն պատճառով, որ Արևմտյան Հայաստանում ոչնչացվածների հետնորդներն են հերթական ամերիկյան նախագահի ընտրողները։

Նրանք ամերիկացիներ չեն, նրանք Ամերիկայի հայ քաղաքացիներ են։ Գոնե, այդ պատճառով նրանց չի կարելի ստել, նույնիսկ, գլոբալ քաղաքականության հանդուրժողականության թելադրած պատճառներից դրդված։

Ինչո՞ւ Երկիր մոլորակի այդ մեծ մարդը` Շարլ Ազնավուրը, օրերս լինելով Իսրայելում, որտեղ նրան պարգևատրում էին, կարողացավ մոռանալ քաղաքական հանդուրժողականությունը։ Ինչո՞ւ կարողացավ հարցնել ընդունող երկրի նախագահ Ռիվլինին Հայոց ցեղասպանության մասին.

«Ես Ձեզ ինչ-որ գաղտնի հարց չեմ տալիս ու պատասխան չեմ ակնկալում։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է այդ հարցը բարձրացնել։ Ինչու՞ չեք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ դուք էլ տառապել եք նացիստական ռեժիմից»։

Ու ինչու ենք մենք մինչև այժմ ուրախանում, որ արդեն 48 հյուսիսամերիկյան նահանգ ճանաչել է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայեց ցեղասպանությունը, ու ինչո՞ւ աշխարհի ամենաուժեղ երկրի ղեկավարությունը չի համարձակվում դա անել։

Լրահոս
0