00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բորոֆենի «հայր» Արտյոմ Օհանովը պատմել է ապագայի նյութի մասին

© Sputnik / Алексей Дружинин / Անցնել մեդիապահոցВладимир Путин и Артем Оганов
Владимир Путин и Артем Оганов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ում նոր նյութի սինթեզը հիմնվել է հայազգի գիտնական, Սկոլկովոյի գիտության ու տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտյոմ Օհանովի ճշգրիտ տեսության վրա։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Բորոֆենը կարող է շատ հեռանկարային նյութ դառնալ էլեկտրոնիկայի գերզգայուն սենսորների համար, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պատմեց Ռուսաստանի ամենահայտնի գիտնականներից մեկը`Արտյոմ Օհանովը։

Հայտնի գիտնականը հավլաբարցի հայի որդի է։ Աշխարհում հայտնի է որպես նոր նյութերի համակարգչային «կանխատեսումների» (մոդելավորման) որակական նոր միջոցների հեղինակ։

Այդ միջոցների հավաստիությունը հերթական անգամ հաստատվել է բորոֆենի օրինակով. Օհանովի մոդելով այդ նյութը սինթեզել են ԱՄՆ-ի Ագրոնի ազգային լաբորատորիայի գիտնականները։ Օհանովն այժմ գլխավորում է նյութերի դիզայնի լաբորատորիան Սկոլկովոյի ինստիտուտում։

Тьерри Вандом - Sputnik Արմենիա
Հայկական օբսիդիանի գաղտնիքը, կամ ինչպես «Սատանայի եղունգը» ոգևորեց ֆրանսահայ Թունդարյանին

Գիտական հասարակության մեջ բորոֆենը կրկնում է գրաֆենի ճակատագիրը. երկու տարվա ընթացքում ռուսաստանցի տեսաբանի ու ամերիկացի փորձարարների հոդվածը, որը հրապարակվել էր Science-ում, գիտական աշխատություններում մեջբերվել է ավելի քան 200 անգամ։ Նոր հայտնագործությունը հետաքրքրել է նաև արդյունաբերողներին։

Բորոֆենը գրաֆենի «կրտսեր եղբայրն» է երկչափ նյութերի աճող ընտանիքում։ Դրանք երկչափ են կոչվում իրենց բարակության պատճառով։ Ավելի շուտ` դրա պրակտիկ բացակայության պատճառով։ Այդ նյութերը մեկ կամ երկու ատոմի հաստություն ունեն։ Այդպիսի կառուցվածքում նյութը սկսում է լրիվ այլ կերպ դրսևորվել։

Այսպես, հայտնաբերվել է Պուասոնի բացասական գործակիցը։ Այսինքն, սեղման ժամանակ, որքան էլ տարօրինակ թվա, այդ նյութը ոչ թե բարակում է, այլ հաստանում։ Իսկ դրա որոշ մոդիֆիկացիաները կարող են և գերանցկացնող լինել։ Բացի այդ, բորոֆենը ձգողականության մեծ ամրություն ունի։

«Գործնականում նյութը կարող է բազում կիրառություններ ունենալ։ Դեռ մինչև վերջ հայտնի չէ` ինչպիսի կիրառությունների մասին է խոսքը, բայց դրանք կարող են կապված լինել էլեկտրոնիկայի, հատկապես նոր գերզգայուն սենսորների հետ», — նշեց Օհանովը։

Գրաֆենի արդյունաբերական չափաբաժինները (ճիշտ է` ոչ այդքան շատ ու էժան) արդեն սինթեզում են։ Բորոֆենը մի փոքր ավելի քմահաճ է` ի տարբերություն գրաֆենի, բորը ատոմային շերտերի չի կիսվում, իսկ դրա ատոմներն արագ հավաքվում են նանոմասնիկների։ Բացի այդ, ի տարբերություն գրաֆենի, բորոֆենը օդում արագ է օքսիդանում։ Սակայն արդյունաբերողները ժամանակի ընթացքում դրան էլ «կվարժեցնեն», համոզված է գիտնականը։

«Նոր նյութն ավելի շատ արժանիքներ ունի, ու եթե դրա բացասական կողմերը որևէ կերպ սահմանափակվեն, ապա արդյունաբերությունը կարող է բոլորովին նոր հատկություններով նյութ ստանալ», — ամփոփեց Օհանովը։

Լրահոս
0