ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Լեգենդար դուդուկահար, կոմպոզիտոր եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը դարձել է «Ուրարտու» միջազգային երաժշտական մրցանակաբաշխության հյուրը:
Կուլիսներում Ջիվան Գասպարյանին նվիրել են Մոսկվայի «Արարատի» շարֆ եւ պատմել ֆուտբոլային նախագծի նպատակների ու խնդիրների մասին, ինչից հետո դուդուկահարն իր աջակցությունն է հայտնել ակումբին, փոխանցում է «Արարատի» մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ երգիչ Հարություն Փամբուկչյանը (Ձախ Հարութ) կոչ էր արել երկրպագուներին աջակցել Մոսկվայի «Արարատին» և ներկա լինել թիմի խաղերին:
«Արարատ, հուպ տուր»,- ասել էր Ձախ Հարությունը` հաղթական բարձրացնելով բռունցքը։