00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուն ես ծնվել Ադրբեջանում ` հայերեն սովորիր կամ «մեծն» թուրքական տեսախցիկները

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոց"Пушистый забег"
Пушистый забег - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիան փակ սահմանին հետևելու է տեսախցիկներով, իսկ Ադրբեջանում շներին կսովորեցնեն հայկական խոսքը տարբերել։ Այս նորությունները փորձել է պարզաբանել Ռուբեն Գյուլմիսարյանը։

Չհասցրինք ընտելանալ այն մտքին, որ մեր և Իրանի միջև «մեծ թուրքական պատ են» կառուցելու (հետո կարծես հրաժարվեցին կամ, միգուցե, չհրաժարվեցին) որպես մի նոր փորձանք։ Հետո իմացանք, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանին տեսանկարահանող սարքեր է տեղադրում, իսկ Ադրբեջանում պատրաստվում են գամփռներին սովորեցնել տարբերել հայերեն խոսքը։ Իհարկե, այս նորությունները սենսացիոն չեն, սակայն նրանց սովորական կամ ձանձրալի անվանել նույնպես չի կարելի։

Մեր հարևանները շարունակում են մեզ ուրախացնել անսպասելի հետաքրքիր նորություններով։ Հայաստանի և Թուրքիայի սահմանին Կարսի շրջանի տեղական իշխանությունները տեսանկարահանող սարքեր են տեղադրել` սահմանային գծում մշտական վերահսկողություն իրականացնելու համար։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը` առանց նշելու, թե որ ուղղությամբ են նայում այդ տեսախցիկները։

Международный олимпийский комитет - Sputnik Արմենիա
Բաքվի պահակային շները կամ սպորտը` Միջազգային օլիմպիական կոմիտեից դուրս

«Սահմանային գծում տեսանկարահանող սարքերի տեղադրման աշխատանքներն ավարտված են։ Թեստավորումը շարունակվում է։ Կարսում սահմանային գծում վերահսկողություն իրականացնելու համար հայ-թուրքական սահմանին տեսանկարահանող սարքերի տեղադրման 2.88 մլն լիր արժողությամբ նախագիծը որոշակի բացասական տարրեր կկանխի և անվտանգություն կապահովի», – գրված է գործակալության հաղորդագրության մեջ։

Թեև առանց ճշտելու էլ ակնհայտ է, որ սարքերը հետևելու են Հայաստանի տարածքի սահմանամերձ գծին, սակայն այս պարագայում այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ «բացասական տարրերի» մասին է խոսքը։ Եվ առավել ևս` ինչ անվտանգության ապահովման մասին է խոսքն արդեն քառորդ դար թուրքական կողմից պինդ փակած սահմանին։

Թեև գուցե սխալվում եմ, լինում են «բացասական տարրեր», լինում են։ Բայց հետաքրքիր է, որ մեծամասամբ հենց Թուրքիայից են Հայաստան անցնում` մեկ ինչ-որ պաղեստինցի, մեկ, ինչ-որ անգոլացի, մեկ էլ հասարակ տեղացի մի թուրք հովիվ է որոշում մեզ մոտ կորած իր կովին փնտրել։ Հակառակ ուղղությամբ նման «բացասական պահեր», հավանաբար, դժվար է հիշել, սակայն գուցե եղե՞լ է մի քանի դեպք 25 տարվա ընթացքում…

Այնուամենայնիվ, իրենց գործն է. եթե ցանկություն կա շուրջ 3 մլն լիր ծախսելու, թող ծախսեն։ Ալարում եմ դոլարի վերածել, գուցե փոքր գումար է, բայց «միլիոն» բառն ակնածալի վախ ու հարգանք է առաջացնում։ Իսկ մերոնք, եթե Թուրքիա են ուզում մեկնել, այդ թվում` Արևմտյան Հայաստան այցելելու համար, շատ լավ անում են դա վրացական անցակետով, պետական սահմանը հատելու պատճառ նրանք չունեն։

Арам Габрелянов - Sputnik Արմենիա
Արամ Գաբրելյանովն ուրախացել է, որ ադրբեջաներեն գիտի

Հիմա էլ մեր մյուս հարևանների մոտ է նորամուծություն մտցվել. ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, որ Ադրբեջանում մտադիր են շներին հայերեն «սովորեցնել»։

Ադրբեջանի Կինոլոգիական կենտրոնում շներին վարժեցնում են ադրբեջաներենով, սակայն ինչպես հայտնել է կենտրոնի գլխավոր կինոլոգ–մարզիչ, կապիտան Մովդժուդ Ասքերովը`մոտ ապագայում նախատեսվում է սովորեցնել շներին «արձագանքել հայկական խոսքին»։ «Հիմնականում սա վերաբերում է պահակային շներին, որպեսզի նրանք կարողանան զինվորներին նախազգուշացնել, երբ հայկական խոսք լսեն», – ասել է նա։

Գամփռն, իհարկե, խելացի կենդանի է` շատ մարդկանցից ավելի խելացի, ի դեպ, և մի քանի լեզվի կարող է հեշտությամբ տիրապետել։ Կարելի է ենթադրել, որ շները, որոնց հայկական խոսքին են վարժեցնում, կօգտագործվեն միայն սահմանին և արցախա–ադրբեջանական շփման գծում։

Այլապես նրանց օգնությամբ հայկական լրտեսների փնտրել, ասենք Բաքվում, կարող է վտանգավոր լինել. գամփռները կսկսեն հարձակվել 30 հազար հայի վրա, որոնք, ադրբեջանական իշխանությունների պնդմամբ բնակվում են աշխարհի «ամենահանդուրժողական» երկրի մայրաքաղաքում։ Հուսանք, որ «գիտնական» շները խիստ վերահսկողության տակ կլինեն զինվորականների կողմից և խաղաղ բնակիչներից ոչ մեկին չեն վնասի։

Եվ իհարկե, իրավացի է մարզիչ կապիտան Ասքերովը` պահակային շները, հայերեն խոսքը լսելով, պետք է կարողանան նախազգուշացնել զինվորներին։ Հայերի մոտեցման մասին ադրբեջանական զինվորներին տեղեկացնելու այլ միջոցների բացակայության պարագայում շներն էլ լավ են, չենք վիճում։

Սակայն եթե հայերեն լեզվի կրողները կատակելով և հայկական երգեր երգելով մոտենան հոտոտելու հեռավորության աստիճանի, շներն արդեն դժվար օգնեն։

Բացի այդ, մեղք են շները։ Չէ՞ որ նրանք ոչ մի բանում մեղավոր չեն։

Լրահոս
0