ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում (Կրետե) գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջև լավագույն արդյունք ցույց տվեց: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայաստանցի շախմատիստը 7 հնարավորից վաստակելով 4,5 միավոր՝ հետևում թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին և չեխ Դավիթ Նավարային:
Երրորդ խաղատախտակի առջև Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, ցույց տվեց երկրորդ արդյունք: Առաջին տեղում ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն է, երրորդում՝ լեհ Կասպեր Պիորուն: