ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ալյոնա Սվիրիդովան Instagram- ի իր էջում մի լուսանկար է հրապարակել, որում ինքն է` գործարար ամուսնու` Դավիթ Վարդանյանի ու երեխաների հետ։
Լուսանկարում երգչուհին կրտսեր որդու հետ ընկերակցում է ամուսնուն ու նրա որդուն` Վարդանին։
«Երբ երեխաները դեռ փոքր էին։ Քո երեխաները, իմ երեխաները, հավասար է մեր երեխաներին։ Ինչ արագ են նրանք մեծանում»,- լուսանկարի տակ գրել է Սվիրիդովան։
Բաժանորդների արձագանքը չի ուշացել։
«Բոլորդ շատ գեղեցիկ ես, «Ինչ լավն ենք», «Ինչ գեղեցիկ երեխաներ ունեք, Ալյոնա, Իսկ ամուսինը պարզապես Ալեն Դելոնն է»,- մեկնաբանել են բաժանորդները։
Երգչուհին իր 36-ամյա ամուսնուն` Դավիթ Վարդանյանին, ներկայացել է 2012 թ-ին ռուսական առաջին ալիքի «Թող խոսեն» շոուի ժամանակ: Երկու տարի անց նրանք ամուսնացել են: Հարսանիքն անցել է առանց հատուկ ճոխության: