00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:21
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի հանրային հեռարձակողի նվերը ազգային փոքրամասնություններին

© Sputnik / Aram NersesyanСайт грузинского Первого канала на армянском
Сайт грузинского Первого канала на армянском - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի Հանրային հեռուստատեսության կայքում նորությունները արդեն հասանելի կլինեն միաժամանակ յոթ լեզվով, որոնց թվում է նաև հայերենը։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը երկրի ազգային փոքրամասնություններին նվեր է մատուցել։ Կայքի նորությունները հասանելի են միաժամանակ յոթ լեզվով, որոնց թվում կա նաև հայերենը, ասել է «Մոամբե» նորությունների տեղեկատվական ծառայության ղեկավար Գեորգի Գվիմրաձեն։

«Կայքի վրացական տարբերակով լույս տեսած լուրերն այժմ հասանելի են նաև հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, անգլերեն, աբխազերեն, օսերեն լեզուներով», — Sputnik Արմենիայի  թղթակցի հետ զրույցում ասել է Գվիմրաձեն:

Город Тбилиси, Грузия - Sputnik Արմենիա
«Հայկական ավանգարդը» Վրաստանի պատմության մեջ. ինչ հետք են թողել հայերը Թբիլիսում

Առաջին ալիքի կայքն այս քայլն արել է, որպեսզի տեղեկատվական հոսքի մեջ ներգրավվեն բնակչության բոլոր խավերն ու ազգերը: Բացի դրանից, երկրում պետական` վրացերեն լեզվին չտիրապետելու խնդիրը դեռևս արդիական է: Տարբեր էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների միջև  վրացերենը այդքան էլ  տարածված չէ:

«Մեր հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է տեղեկացված լինի երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին և դուրս չգա հոսքից», — ավելացրել է Գվիմրաձեն:

Հանրային հեռարձակողը սրանով չի եզրափակվում: Համատեղ աշխատանք է տարվում Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակի ներքո գտնվող Ազգային փոքրամասնությունների խորհրդի հետ: Հեռարձակման ռազմավարություն է մշակվում Առաջին տեղեկատվականի ոչ վրացախոս հատվածի համար:

Նույնիսկ հնարավոր է Առաջին ալիքի կայքում բացվի նորությունների բլոկ` Վրաստանում համայնքների կյանքի և գործունեության մասին:

«Վրաստանի հայերի համայնքը» դրական է գնահատում այն քայլերը, որոնք պետությունն անում է ազգային փոքրամասնությունների համար:

«Մենք դրական ենք գնահատում այն, ինչ պետությունն անում է այս ուղղությամբ: Բայց լավ կլիներ, եթե բովանդակությունն արտացոլեր ոչ միայն կառավարության շահերը, այլև ազգային փոքրամասնությունների դիրքորոշումը», — ասել է «Վրաստանի հայ համայնքի» վարչության անդամ Սանդրո Օհանյանը  Sputnik Արմենիայի  հետ զրույցում:

Նա համարում է, որ հեռարձակման ցանցում փոփոխություններ կատարելիս  անհրաժեշտ է խորհրդակցել էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

2016 թվականից «Մոամբե» լրատվական թողարկումը հասանելի է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանական համայնքների համար` իրենց մայրենի լեզուներով: Կա նաև միաժամանակ թարգմանության գործառույթը:

Ղեկավարությունը եկավ այն եզրակացության, որ նախորդ 12 րոպեանոց հեռարձակումը, որտեղ համայնքի ներկայացուցիչները պատմում էին իրենց ներքին կյանքի մասին, անարդյունավետ էր: Այն թույլ չէր տալիս ամբողջական պատկերացում կազմել երկրում կատարվողի մասին: Իսկ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մնացել էին լրատվական իրադարձությունների հոսքից դուրս:

Լրահոս
0