00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակյան խրոնիկա. Բաքվից եկած ռազմական ինքնաթիռին «Զվարթնոցը» թու՞յլ է տալիս վայրէջք կատարել

© Sputnik / Игорь Михалев / Անցնել մեդիապահոցРазрушенный землетрясением памятник В.И. Ленину
Разрушенный землетрясением памятник В.И. Ленину - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սումգայիթում տեղի ունեցած իրադարձություններից հետո Ադրբեջանի Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղար Աբդուրահման Վեզիրովի Երևան կատարած այցի մասին է պատմում սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը:

Ադրբեջանի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Աբդուրահման Վեզիրովի Հայաստան գալու մասին լուրը Երևան հասավ Սպիտակի երկրաշարժի առաջին օրերին: «Հանրապետության ղեկավարը,- պարզաբանեցին Բաքվից,- կժամանի ռազմական օդանավով:

Հայաստանի Կենտրոնական կոմիտեի հերթապահ քարտուղարը, որը ստացել էր գաղտնագրված հաղորդագրությունը բաքվեցի հյուրի մասին, անմիջապես տեղեկացրեց վերադաս ընկերներին:

Николай Иванович Рыжков на месте землетрясения в Армении - Sputnik Արմենիա
Ինչպես Ռիժկովը բարկացավ Գորբաչովի վրա` Սպիտակի երկրաշարժի օրերին

Այնուհետև սկսվեց մի պատմություն, որի ընթացքում ամենաշատը այն ժամանակվա առաջին դեմք Սուրեն Հարությունյանի բախտը բերեց:

Դժվար չէ գուշակել, որ Սումգայիթում հայկական ջարդերից հետո Վեզիրովին Երևանում հյուրընկալել ոչ ոք չէր ցանկանում: Սակայն անհրաժեշտ էր, Վեզիրովը մասնավոր դեմք չէր, այլ պաշտոնական: Սուրեն Հարությունյանը, ով բոլոր դեպքերում ստիպված էր պրոտոկոլի համաձայն սեղմել վաղեմի (աշխատել էին իրար հետ Կոմսոմոլի կենտրոնական կոմիտեում) գործընկերոջ ձեռքը, խաղից դուրս էր, որովհետև այդ օրը նա մեկնել է Լենինական՝ հանդիպելու Խորհրդային Միության ամենակարևոր անձի, Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովի հետ: Երևանում մնացել էին միայն կենտրոնական կոմիտեի քարտուղար Գալուստ Գալոյանը և երկրորդ քարտուղար Յուրի Կոչետկովը:

Հասկանալի է, որ նման առաքելության համար երկրորդ քարտուղարը ավելի հարմար էր, քան պարզապես քարտուղարը, բայց նույնիսկ Մոսկվայի թեկնածու Կոչետկովը չէր ցանկանում հարվածի տակ ընկնել:

«Մինչև նրանք այս տհաճ պարտականությունը իրար վրա էին գցում, պարզ դարձավ, որ ինչ էլ որ լինի, ես ստիպված էի գնալ «Զվարթնոց», — հիշում է Կենտրոնական կոմիտեի ընդհանուր բաժնի պետ Լևոն Չախմախչյանը:

Այսպես թե այնպես, օդանավակայան գնացին երկուսով՝ Յւրի Կոչենկովը և Լևոն Չախմախչյանը:

Այստեղ մենք մի փոքր կշեղվենք, որ հիշեցնենք, թե ինչ էր նշանակում այդ օրերին հրապարակայնորեն սեղմել ադրբեջանցու ձեռքը, այն էլ ոչ թե սովորական ադրբեջանցու, այլ հանրապետության ղեկավարի, որի թողտվությամբ տեղի էին ունեցել Սումգաիթի ջարդերը:

Այո, Վեզիրովը եկել էր ցավակցելու, գուցե նույնիսկ անկեղծ, այո, երբ ամբողջ աշխարհն օգնության հասավ Հայաստանին, հարևանի անտարբեր մնալը ամենաքիչն անպարկեշտ կլիներ: Միևնույն ժամանակ, Բաքվի հյուրը չէր կարող չհասկանալ, որ բոլոր դեպքերում սումգայիթյան գլխակերների արարքների պատասխանատուն առաջին հերթին ինքն է՝ Աբդուլ-Ռահման Հալիլ օղլի Վեզիրովը: Եվ ահա նա ժամանում է Երևան:

Երկրաշարժի մասին առաջինը աշխարհին պատմել են  լուսանկարները - Sputnik Արմենիա
Երկրաշարժի մասին առաջին ինֆորմացիան Հայաստանից դուրս եկավ լուսանկարի տեսքով

«Կա մի հայկական ասածվացք. Հյուրն Աստծունն է, հատկապես, եթե գալիս է դժբախտության ժամանակ»: Չդիմավորել Վեզիրովին օդանավակայանում հայերեն չէր լինի», — ասում է Լևոն Չախմախչյանը և ճիշտ է ասում:

Այնուամենայնիվ, Վեզիրովի քայլերթը ինքնաթիռից դեպի մեքենա անցավ մարդկանց սուլոցների և գոռոցների ներքո:

Եվս մեկ շեղում: Ավելի ուշ Ադրբեջանն օգնություն ուղարկեց Հայաստան. աղետի գոտուն չափազանց անհրաժեշտ էր այդ հարյուր երեսունվեց ավտոկռունկը: Ավտոմեքենաները հյուսիսից էին գալիս, Իջևանի մուտքի մոտ նրանց կանգնեցրել էին անիվների տակ պարկող մարդիկ:

Այ սա արդեն իզուր էր. Ավերակների տակ ամեն ժամ զոհվում էին կանայք, երեխաներ, ծերեր, և նրանց, ինչպես նաև նրանց ամուսիններին, մայրերին, հայրերին և երեխաներին կարևոր չէր, թե ում ավտոկռունկները կբարձրացնեն հարազատ մարդկանց գետնի մեջ սողոսկած սալաքարը: Ի՞նչ անել: Ավտոկռունկները շարունակեցին իրենց ճանապարհը դեպի աղետի վայր՝ ոստիկանության պաշտպանության ներքո:

Երևանում Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումից հետո, հաջորդ օրը Վեզիրովը վերադարձավ Բաքու: Նույն ռազմական օդանավով:

… Իսկ հետո, Ադրբեջանի մայրաքաղաքում սկսվեցին հակակառավարական հանրահավաքներ, որոնք վերածվեցին անկարգությունների: 1990 թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Բաքու զորքեր մտցվեցին, Վեզիրովին ազատեցին զբաղեցրած պաշտոնից: Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնը ստանձնց Այազ Մութալիբովը:

 

Լրահոս
0