ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 1500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: