00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ermenistan. Օսմանյան կայսրության XIX դարի բացառիկ քարտեզներում Հայաստանն է պատկերված

© из личного архива картографа Рубена ГаличянаКарта Ближнего Востока 1877 года
Карта Ближнего Востока 1877 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էրմենիստան` այսպես է կոչվում Արևմտյան Հայաստանի տարածքը, որը պատկերված է Օսմանյան կայսրության XIX դարի քարտեզների վրա։ Այդ քարտեզների բնօրինակները հայտնվել են քարտեզագիր Ռուբեն Գալիչյանի ձեռքում։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Օսմանյան կայսրության XIX դարի քարտեզների վրա Վանա լճից մինչև Էրզրում տարածքը նշված է որպես Ermenistan։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Լոնդոնում Armenian Institute գիտամշակութային կազմակերպության հիմնադիր, ԳԱԱ վաստակավոր դոկտոր, քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը։

Ադրբեջանական ու թուրքական պատմաբանները պարբերաբար կասկածի տակ են առնում այն, որ Հայաստանը հին երկիր է, իսկ Վանից մինչև Էրզրում տարածքը հին հայկական հողեր են։

«Այս քարտեզները գնել եմ մի քանի տարի առաջ Անգլիայում կազմակերպվող ամենամյա աճուրդի ժամանակ։ Դրանցից երկուսը կազմվել են XIX դարում օսմանյան պետական գործիչ Մեհմեդ Էմին Ռաուֆ փաշայի հրամանով 1802-1803 թվականներին։ Դրա համար էլ կրում են «Ռաուֆի ատլաս» անվանումը», — ասաց Գալիչյանը։

Նրա խոսքով՝ այդ քարտեզները հզոր զենք են ադրբեջանական ու թուրքական այն առասպելի դեմ, թե իբր հայերը քոչվոր ազգ են, Հայաստանն էլ հայտնվել է XX դարի սկզբին։ Այդ գտածոյի մեջ կարևորն այն է, որ թուրք քարտեզագիրներն են կազմել, հետևաբար ոչ ոք չէր կարող կեղծել դրանք ։ Թուրքիային ձեռնտու չէ խոսել այդ քարտեզների մասին։

Школьница - Sputnik Արմենիա
Ծովից ծով Հայաստանի քարտեզը՝ Ադրբեջանի պատմության դասագրքերում

«Հայաստանը պատկերված է նաև 1877 թվականի քարտեզի վրա, որը ստեղծել են թուրք մասնագետները Օսմանյան կայսրության պատերազմի նախարարության հրամանով», — ասաց Գալիչյանը։

Թուրքագետ Տիրան Լոքմագեզյանի կարծիքով այդ քարտեզները կարևոր են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ու տեղեկատվական այսօրվա պայքարում։

«Օսմանյան կայսրությունը կազմված էր գրաված հունական ու հայկական տարածքներից, ու այն ժամանակ բացահայտորեն գրում էին այդ մասին։ XIX դարի վերջին — XX դարի սկզբին իշխանությունները որոշեցին ազգ-պետություն հիմնել։ Այն նպատակով սկսվեց տարածքի մաքրումը, այլ կերպ ասած՝ հույների ու հայերի ոչնչացումը», — ասաց Լոքմագեզյանը։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը՝ 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 52 նահանգից 45-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0