ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի դպրոցների ռուսական հոսքի 10-րդ դասարանցիների համար նախատեսված պատմության դասագրքում ներկայացվել է «Ծովից ծով Հայաստանի» քարտեզը, որում ներառված են Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի տարածքները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ ԶԼՄ–ների` Ադրբեջանի կրթության նախարարությունը վստահեցրել է` դասագրքի ադրբեջանական տարբերակում սխալ չկա, իսկ ռուսերեն տարբերակում տեխնիկական վրիպակ է եղել։
««Հյուսիս-Արևմուտք» հրատարակչությունն ուղղել է սխալը, դասագրքերը վերատպվել են և ուղարկվել դպրոցական գրադարան։ Դպրոցականների կներկայացվեն «Ընդհանուր պատմության» դասագրքի նոր տարբերակը»,- նշել են նախարարությունից։
«Ծովից ծով Հայաստանի» քարտեզով դասագրքերը լույս են ընծայվել 7000 օրինակով։
© Sputnik / Arpi Beglaryan«Ծովից ծով Հայաստանի» քարտեզը
«Ծովից ծով Հայաստանի» քարտեզը
© Sputnik / Arpi Beglaryan