ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 1–ին կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։ Վիրտուալ տիրույթում իրանցիները բուռն քննարկաման են արժանացնում ՌԴ ղեկավարի` իրենց երկիր կատարած այցը։ Ոմանք ՌԴ նախագահի այցին հետևել են հենց Թեհրանի օդանավակայանից։
Օրինակ` @reza_araby օգտատերը հետևել է Վլադիմիր Պուտինի ինքնաթիռին Flightradar24 կայքի միջոցով։
«Պուտնի ինքնաթիռը ռադարների ուշադրության կենտրոնում է»,–գրել է նա։
هم اینک #هواپیمای #پوتین بر روی رادار pic.twitter.com/ix5T26TTYi
— Reza Araby (@reza_araby) 1 ноября 2017 г.
Իսկ @miladadham օգտատերը փորձել է Պուտին–Խամենեի այցը համեմատել Պուտին–Թրամփ հանդիպման հետ։ Հանդիպման լուսանկարներից կոլաժ պատրաստելով`նա մատնանշել է ՌԴ ղեկավարի ճկունությունը` ժեստերի լեզուն կիրառելու հարցում։ «Պուտինը բոլորից լավ է տիրապետում «մարմնի լեզվին»»,–գրել է նա։
️ ولادیمیر #پوتین در میان دولتمردان جهان به رعایت ریزترین نکات "زبان بدن" معروف است! pic.twitter.com/F34Kpvs9x8
— Miladadham (@miladadham) 2 ноября 2017 г.
Շատերը քննարկել են ոչ միայն Վլադիմիր Պուտինի այցի բուն նպատակը, այլ այն, որ Ռուսաստանի ղեկավարը չի վարանել ներողություն խնդրել իրանցիներից` իր այցի պատճառով ստեղծված խցանումների համար։
Երեք ղեկավարների` Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Պուտինն ասել է. «Շնորհակալ եմ Իրանի իշխանությանը` այս հրավերի համար, իսկ Թեհրանի բնակիչներին շնորհակալ եմ այն համբերության համար, որ նրանք դրսևորում եմ մեր այցի պատճառով առաջացած խցանումների համար։ Մենք տեսանք, թե ինչ բարդ իրավիճակ է։ Հուսանք` մեր այսօրվա հանդիպումը լավ արդյունքներ կտա»,–ասել է Պուտինը։
📸 #ترافیک در مسیر #ایلام به #مهران محدوده تونل آزادی pic.twitter.com/iR8tpfZSEx
— خبرگزاری تسنیم (@Tasnimnews_Fa) 2 ноября 2017 г.
Իրանցիներին հիացրել է Ռուսաստանի ղեկավարի այս պահվածքը։ @m_tajik օգտատերը թվիթերյան իր էջում գրել է. «Պուտինը եկավ ու ներողություն խնդրեց` առաջացրած խցանումների համար։ Ափսոս, մեր ղեկավարներն էլ այսքան նրբանկատ չեն»։
@hak508313 օգտատիրոջը նույնպես զարմացել է Պուտինի խոսքերը։
«Իրոք անհավատալի է, որ պետության առաջին դեմքը կարող է հայցել այլ երկրի բնակիչների ներողամտությունը` փողոցային խցանումների համար։
بالاخره یک مقام رسمی از مردم تهران بخاطر ترافیک دیپلماتیک عذرخواهی کرد@Rouhani_ir رییسجمهور خودمون از قدردانی پوتین از مردم تهران خندهش گرفت pic.twitter.com/FYMjvwlVmv
— پیام پرهیز (@parhiz) 2 ноября 2017 г.
Մեկ այլ օգտատեր` @parhiz–ը, իր էջում ասուլիսից տեսանյութ է տեղադրել և նկատել, որ Հասան Ռոհանին ժպտում է Պուտինի այդ ասածի վրա։ «Վերջապես պաշտոնական դեմքերից մեկը ներողություն խնդրեց Թեհրանի բնակիչներից` «դիվանագիտական խցանումների» համար։ Մեր նախագահի մոտ ՌԴ նախագահի խոստովանությունը ժպիտ առաջացրեց»,–գրել է նա։