00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճյուղ Էրդողանի համար. փակուղուց դուրս գալու ելքը Ռուսաստանն է, այն էլ` Հայաստանով

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դատելով Էրդողանի հայտարարության տոնից` նա կհանդիպի Պուտինի հետ ղարաբաղյան խնդիրը քննարկելու համար։ Թուրքիան անհանգստանում է իր տարածաշրջանային դաշնակցի համար: Այնուամենայնիվ, Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Վանեսքեհյանը կարծում է, որ Էրդողանը վերջին ճյուղին է ձեռք գցում:

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական մեկնաբան

Թուրքիան հայտնվել է գլոբալ աշխարհաքաղաքական ծուղակում

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր ամեն ինչ անում է «լծվելու» ղարաբաղյան խնդրի  կարգավորմանը: Նրա նման վարքագծի ենթատեքստը ճշգրիտ գնահատելու համար, ըստ երևույթին, պետք է ուշադրություն դարձնել ներկայիս քաղաքական իրավիճակին, որտեղ և հայտնվել է  Թուրքիան:

Ի վերջո, կա իր դիրքերը ուժեղացնող Ռուսաստանը, որի դեմ Արևմուտքը (առաջին հերթին` Ամերիկան և Մեծ Բրիտանիան) պետք է գտնի հուսալի արգելք: Մտածելու և ընտրելու բան չկա. հարավից Ռուսաստանի քաղաքական, տնտեսական և նույնիսկ էներգետիկ ընդլայնումը միշտ սատարել է Թուրքիան: Դրա վրա էլ հենց Էրդողանը հույս էր դնում:

Ильхам Алиев и Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Թուրքիան թաքուն կառչում է Արցախից. ինչու է Էրդողանը գնում Բաքու

Սակայն, երեք տարի առաջ ամեն ինչ կատարվեց ոչ այնպես, ինչպես ակնկալում էր  Թուրքիայի ղեկավարը: Մեծ Բրիտանիան անցկացրեց իր Բրեքսիթը: Ռուսաստանը Սիրիայի խնդրանքով գործի դրեց իր  ռազմական-տիեզերական ուժերը: Այնուհետև Ամերիկան ընտրեց իր նախագահին, որն  արտաքին քաղաքականության մեջ ոչ թե քաղաքական, այլ տնտեսական քաղաքական կողմնորոշումների կողմնակից է… Մի մոռացեք, որ Էրդողանի հետ հանդիպմանը, որի թռիչքը Ատլանտյան օվկիանոսի վրայով  մի քանի ժամ տևեց, Թրամփը տրամադրեց ընդամենը 20 րոպե:

Եվ երբ Եվրոպայում անգլոսաքսոնների քաղաքական և գաղափարական գործունեությունը կտրուկ կրճատվեց, ապա թուրքական խաղերը Գերմանիայում և ամբողջ Եվրոպայում ոչ մեկին պետք չէր: Էրդողանը շատ ծանր վիճակում էր: Ստիպված էր դեմքով արևելքին շուռ գալ:

Թուրքիայի տնտեսական կախվածությունը լցնում է քաղաքական գավաթը

Իսկ արևելքը դա ոչ միայն Ռուսաստանն է, որի հետ կարելի է համաձայնության գալ, ասենք, թուրքական հոսքի և Աքքույու ատոմակայանի մասին: «Հյուսիսային արջի» հետ շփումն իր խնդիրներն ունի Հարավային Կովկասում, որտեղ կիսով չափ արյունակից  Ադրբեջանի կողքին գոյություն ունեն նաև Վրաստանն  ու Իրանը: Իսկ Էրդողանի համար ամենից տհաճը, փոքր Հայաստանն է` իր պահանջներով, մասնավորապես` Թուրքիային (1915 թ. Ցեղասպանությունը) և ղարաբաղյան խնդրով:

Այստեղ, ինչպես ասում են, գերանդին քարին է հագել, քանի որ Անկարան (իսկ նրա հետ և Բաքուն) շատ ուշացան, երբ տնտեսական «բոքոնիկները» բաշխվում էին  բավականին լուրջ կազմակերպությունում` ԵԱՏՄ-ում,  լիարժեք անդամակցության ձևով: Բայց Թուրքիայի համար սա անհրաժեշտ ընդհանուր առևտրային գոտի է` 180 միլիոն սպառողով և այլն:

Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Թուրքիան «հիստերիայի» մեջ. Քրդստանը ուզում է «պատ խաղալ» Արցախի հետ

Ի վերջո, միայն զբոսաշրջիկներով և էներգակիրների տարանցումով երկիր չես պահի. օրինակ` թուրքական լոլիկի արգելափակումը ռուսական շուկայում Էրդողանի համար այնպիսի լուրջ հարված էր, որը նա այդ թեման բարձրացրեց Պուտինի հետ նախորդ հանդիպման ժամանակ:

Այնպես որ, հիմա շատ անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան գտնի Կրեմլի ձեռքում գտնվող ԵԱՏՄ- ի բանալին, որի հետ հարկավոր է ինչ– որ կերպ բանակցել: Եվ ոչ թե թեթև  բանակցել, այլ ինչ-որ բան առաջարկել, համոզել նրանց  իրենց անհրաժեշտությունը: Եվ ամենակարևորը` Անկարան դա այնպես պիտի անի, որպեսզի Մոսկվան համաձայնի սկսել Հայաստանին համոզել:

Ի վերջո, Հայաստանին այս համատեքստում ստանձնված է այսպես կոչված «ամուր ընկույզի» դերը, ում էլ Ռուսաստանն ապավինում է տարածաշրջանային բազմաթիվ խնդիրներում: Այնպես, ինչպես Թուրքիան, օրինակ, ապավինում է Ադրբեջանին:

Էրդողան. «Ոչ թե շահի համար, այլ  հանուն կրտսեր եղբոր»

Դրանով է պայմանավորված այն, որ Թուրքիան, անկախ իր կամքից, պարզապես ժամանակ առ ժամանակ ստիպված է խոսել ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին: Անհրաժեշտ է պահպանել «մեծ եղբոր» իմիջը,  որն օգնում է կրտսերին «չար» Հայաստանի հետ կապված խնդիրներում:

Իրականում, Անկարան հասկանում է, որ ով-ով, բայց ինքը չպետք է փորձի ինչ-որ բան անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Միայն նրա անունը հիշատակելը կարող է հանգեցնել Հայաստանի դիրքերի խստացմանը տարածաշրջանային ցանկացած հարցում: Եվ Հայաստանը ավելի անզիջում է դառնում, երբ գործը Արցախին է վերաբերում:

Президент Турции Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանը Բաքու է մեկնում. ելք մեկուսացումից և ազդեցությունը վերադարձնելու փորձ

Չնայած դրան, Էրդողանը, անտեսելով Մոսկվայից և Թեհրանից եկող բավականին կոշտ արձագանքները, պարբերաբար վերադառնում է արցախա-ադրբեջանական դիմակայության թեմային: Եվ սա ամեն անգամ տեղի է ունենում Բաքվի իր գործընկերոջ հետ շփվելուց հետո:

Այնպիսի տպավություն է ստեղծվում, որ Էրդողանը հաճախ է դա անում, Ալիևին մեկ անգամ ևս համոզելու համար, որ իրենք «մեկ ազգ, երկու պետություն» են, և «նրանց խնդիրները նաև իրենց խնդիրներն են»: Հակառակ դեպքում վտանգ կա, որ Ադրբեջանը կնախընտրի իր դեմքը դարձնել Ռուսաստանին: Այնտեղ, այնուամենայնիվ, կարող են ապավինել սպառողական շուկա մուտք գործելու արտոնություններին և նախասիրություններին` «տնտեսական բոքոնիկների» տեսքով:

Դե իսկ եթե շատ հաջողվի, Մոսկվան ինչ-որ կերպ, նույնիսկ կարող է հաղթահարել ղարաբաղյան հիմնախնդիրը, չնայած ժամանակավորապես, բայց կկարողանա (Պուտինը առաջին անգամ  չէ որպես միջնորդ ներկայանում, և եթե նա շատ ուզի, ապա կկարողանա): Սա, իր հերթին, հնարավորություն կտա Ադրբեջանին` արդեն անկախ, առանց «ավագ եղբոր»,  իրական բանակցություններ սկսել ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն գործընթացներում մասնակցության մասին:

Թուրքիան այս իրավիճակում ընդհանրապես ոչինչ չի շահում, քանի որ տարածաշրջանում ոչ մի դաշնակից չունի, բացի Ադրբեջանից: Վրաստանը խնդիրներ ունի Թուրքիայի հետ, Իրանը` նույնպես: Այսպիսով, ստացվում է, որ Էրդողանը ստիպված է մտնել այնտեղ, որտեղ նա չպետք է մտնի, և նա դա հոյակապ հասկանում է:

Լրահոս
0