00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան թաքուն կառչում է Արցախից. ինչու է Էրդողանը գնում Բաքու

© AP PhotoИльхам Алиев и Реджеп Тайип Эрдоган
Ильхам Алиев и Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղյան հակամարտության հարցն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ։ Թեման Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթուղին է, բայց հարցը դժվար թե այդքանով սահմանափակվի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է Բաքու կատարելիք հերթական այցի շրջանակում Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկել արցախյան հակամարտության կարգավորման հարցը: Ճիշտ է` սկզբում հայտնում էին, որ նա կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման հետ կապված միջոցառմանը: Բայց հետո հայտնի դարձավ, որ Բաքվում կկայանա նաև Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը: Եվ, իհարկե, կխոսվի նաև Արցախի մասին:

Արցախյան հիմնախնդիրը թուրքական դիվանագիտության գործը չէ

Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրի կարգավորմանը, ապա Էրդողանը, հավանաբար, պետք է ավելի հաճախ հիշի, թե ինչպես Ռուսաստանն ու Իրանը արձագանքեցին գործընթացին մասնակցելու նրա ցանկությանը: Բավական է միայն, որ բարձրաստիճան թուրք պաշտոնյաներից որևէ մեկը հիշատակի Արցախի և կարգավորման գործընթացի մասին, և Անկարան ամեն անգամ կտրուկ պատասխան է ստանում և՛ Մոսկվայից, և՛ Թեհրանից:

Реджеп Тайип Эрдоган и Владимир Путин - Sputnik Արմենիա
Ինչու է Թուրքիան Արցախում պատերազմ սկսելու կոչ անում

Դա սովորաբար թույլ է տալիս, որ թուրք դիվանագետները մի քանի ամսից մինչև կես տարի մոռանան Արցախի մասին: Իսկ հետո ամեն ինչ նորից նույն հուն է վերադառնում. Անկարան առաջին հայացքից անվնաս մի բան է ասում բանակցային գործընթացի և այդ գործընթացին թուրք դիվանագետների մասնակցության ցանկության վերաբերյալ: Դրան ամեն անգամ բավական կտրուկ արձագանքում են և՛ Կրեմլը, և՛ Թեհրանը` առանձնակի նշելով, որ երկուսն էլ, սեփական լուրջ աշխարհաքաղաքական շահերն ունենալով տարածաշրջանում, նույնիսկ տեսականորեն թույլ չեն տա, որ կողքից որևէ մեկը, ինչ-որ երրորդ ուժ միջամտի գործընթացին:

Ընդ որում` ամեն անգամ խոսելով այդ մասին, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի դիվանագետները բացահայտ հասկացնում են Թուրքիային, որ այդ «երրորդ ուժը» հենց նա է: Հասկանալի է, որ նման մոտեցման պատճառն, առաջին հերթին, Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական հարաբերությունների բացակայությունն է: Հասկանալի է, որ «մեկ ազգ` մեկ պետություն» կարգախոսը, որը ժամանակին հռչակեցին Թուրքիան և Ադրբեջանը, ինքնին արդեն ենթադրում է, որ Թուրքիան, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չի կարող արցախյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնել, թեկուզ ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակով (Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին):

Ե՛վ Մոսկվան, և՛ Թեհրանը Արցախյան կարգավորման հարցում Թուրքիայի միջամտության հետ կապված ավելորդ նրբանկատություն չեն ցուցաբերում

Ավելին` Երևանի և Անկարայի միջև քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և նույնիսկ տրամաբանական հարաբերությունների բացակայությունը թուրք դիվանագիտությանը գործընթացին մասնակցելու նույնիսկ տեսական հնարավորություն չի տալիս: Բավական է միայն հիշել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մեկուկես տարի առաջվա ասածները։

Այն ժամանակ` 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո, Անկարայի հայտարարությանն ի պատասխան Սերգեյ Վիկտորովիչը բավականին կոնկրետ և միանշանակ արտահայտվեց. «Կարծում եմ, որ այն հայտարարությունները, որոնք հնչեցին թուրքական ղեկավարության շուրթերից, բացարձակ անընդունելի են մի պարզ պատճառով. դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին: Դրանք հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու կոչեր էին, ինչն արմատապես հակասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և միջազգային հանրության դիրքորոշմանը»:

Конференция на тему Блокада Степанакерта. 25 лет спустя. Шаварш Кочарян - Sputnik Արմենիա
Թուրքիան միջամտելու վնասակար փորձեր է կատարում Ղարաբաղի հարցում

Կամ էլ կարելի է հիշել այն ձևակերպումները, որոնք այս ամառ համաշխարհային ԶԼՄ-ներին ներկայացրեց ԻԻՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Բահրամ Հասեմին. «Մենք կարծում ենք, որ որոշակի արտաքին ուժեր փորձում են սրել սահմանին առկա լարվածությունը։ Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ (2016 թվական), այնպես էլ այս պահին Բաքվի սադրանքները սահմանին բաց աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից, ապա Իրանի ԱԳՆ-ն «արտաքին ուժեր» ասածի տակ նկատի ունի, առաջին հերթին, հենց Թուրքիային»: Համաձայնեք, որ ասվածը բավականին կոնկրետ է և նույնիսկ անսովոր խիստ միջազգային դիվանագիտության տեսանկյունից:

Եթե ռուսական ԱԳՆ-ն Թուրքիայի հետ զրույցում նման արտահայտություններ հաճախ է թույլ տալիս, ապա Իրանի արտաքին գերատեսչությունը սովորաբար ավելի զուսպ է հանդես գալիս: Սակայն ոչ այն դեպքում, երբ Թուրքիան արցախյան կարգավորման գործընթացին միջամտելու ցանկություն է հայտնում: Ինչևէ, Անկարան վաղուց պետք է հասկանար, որ ոչ միջազգային հանրությունը, ոչ էլ տարածաշրջանային և համաշխարհային գերտերությունները, որոնք տարածաշրջանում իրենց շահերն ունեն, դեպքերի և ոչ մի զարգացման պարագայում թույլ չեն տա Թուրքիային միջամտել առանց այդ էլ բարդ բանակցային գործընթացին, որքան էլ մեծ լինեն Բաքվի ցանկությունները:

Լրահոս
0