ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Վանաձոր քաղաքի զարգացման հայեցակարգի համար աշխատում են Universal Studios-ի և Դիսնեյլենդի դիզայներները: Այդ մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Քաղաքն ունի մեծ, բայց դեռևս չբացահայտված ներուժ, վստահ է ՀՀ վարչապետը: Իտալական և տեղական մասնագետները մտածում են, թե ինչպես է պետք քաղաքին երկրորդ կյանք տալ:
Այս փուլում անհրաժեշտ է սահմանել քաղաքային ենթակառուցվածքների զարգացման հայեցակարգ բիզնեսի համար առավել հարմար պայմաններ ստեղծելու համար:
«Կան «Հայկական գյուղ», «Նոյան երկիր» ծրագրերը, մենք երկար ժամանակ աշխատում ենք: Ներգրավված են Universal-ի և Disneyland-ի մասնագետները: 3 ամիս կծախսվի հայեցակարգի մշակման համար: Այդ ամենը ժամանակ է պահանջում: Մենք ինքներս ասեղների վրա ենք, ուզում ենք հնարավորինս շուտ տեսնել արդյունքը: Բայց այն, որ այդ զարգացումը հետաքրքիր կլինի՝ փաստ է»,- հավելեց Կարապետյանը:
Նույնը կարելի է ասել նաև Գյումրի քաղաքի մասին, որտեղ վերջերս բացվեց Ռուսթավելու վերանորոգված փողոցը: Դա «Կումայրի» լայն ծրագրի մի մասն է պատմական կենտրոնի (քաղաքի հին անունով) վերակառուցման ընթացքում: