00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան. Հայաստանը բացառիկ քաղաքակրթական ձգողականություն ունի

© Sputnik / Arpi BeglaryanГарни, Армения
Гарни, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեպի Հայաստան ռուսաստանների հետաքրքրությունը խթանող հիմնական գործոնը, Սերժ Սարգսյանի կարծիքով, երկու ժողովուրդների միջև փոխըմբռնումն է ու Հայաստանի բացառիկ քաղաքակրթական ձգողականությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. 2017 թվականի ընթացքում Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքն աճել է 32 %–ով` անցած տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիսկայա գազետա» թերթի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով` տուրիստական հոսքի աճը կապված է նաև Ռուսաստանի քաղաքացիների Հայաստան ներքին անձնագրերով գալու թույլտվության հետ։

Филиппинка Донабель Берналес - Sputnik Արմենիա
Մի ֆիլիպինուհու հայկական պատմություն կամ եկավ, տեսավ ու էլ չգնաց

«Հայաստանում իրենց հանգիստն անցկացնել ցանկացող ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը տարեցտարի աճում է։ Հիմա այդ թիվը հասնում է կես միլիոնի` 447 հազար 840 մարդ», – ասել է Սարգսյանը։

Նա հավելել է, որ տարվա սկզբից ներքին անձնագրերով Հայաստան է այցելել Ռուսաստանի ավելի քան 50 հազար քաղաքացի, այսինքն` երկրի ամբողջ տուրիստական հոսքի մոտ 10 տոկոսը։

Սարգսյանը նաև նշել է, որ ռուսաստանցիների հետաքրքրությանը Հայաստանի նկատմամբ մի քանի գործոն է նպաստում։

«Ամենագլխավոր գործոնն, անկասկած, դարերի խորքից եկող փոխըմբռնման բարձր մակարդակն է։ Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների միջև շատ արագ, բնական, ես նույնիսկ կասեի շատ անմիջական շարունակում են զարգանալ մարդկային հարաբերությունները», – ասել է նա։

Նախագահի խոսքով` տուրօպերատորները ռուսական շուկայի համար երկու տուրիստական առաջարկ են մշակել` «Հանգստյան օրերը Հայաստանում» ու «Ռուսական հետքը Հայաստանում»։

«Բացառիկ քաղաքակրթական ձգողականության շնորհիվ Հայաստանը աշխարհի բոլոր անկյունների մարդկանց ուխտագնացության վայր է դարձել։ Դրանով է պայմանավորված նաև դեպի Հայաստան իրականացվող տուրիստական այցերի աճի միտումը, այդ թվում` ինչպես արդեն նշեցի Ռուսաստանից», – ասել է նա։

Սարգսյանը որպես օրինակ է բերել այնպիսի տուրիստական ուղղություններն, ինչպիսին են Ծաղկաձոր լեռնադահուկային կենտրոնը, Սևանա լիճը, Ջերմուկ առողջարանը, Տաթև վանական համալիրն ու նաև այլ տեսարժան վայրերն ու Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, որոնք արդեն վաղուց գրավել են ռուսաստանցիների սրտերը։

Լրահոս
0