00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի ֆիլիպինուհու հայկական պատմություն կամ եկավ, տեսավ ու էլ չգնաց

© Facebook/Donabell Gonzaga BernalesФилиппинка Донабель Берналес
Филиппинка Донабель Берналес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս տարի Ֆիլիպիններից Հայաստան են եկել աննախադեպ թվով զբոսաշրջիկներ: Նրանց շարքում է նաև Դոնաբել Բեռնալեսը, որն այնքան է սիրել Հայաստանը, որ որոշել է մնալ այստեղ:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Մայրաքաղաքի զբոսաշրջային երթուղին՝ «Երևան սիթի տուրը», մեզ ծանոթացրեց Դոնաբել Բեռնալեսի հետ: Անմիջապես պարզ դարձավ՝ երևանյան զբոսանքը նրան գերագույն հաճույք էր պատճառում, անընդհատ նկարում էր տեսարժան վայրերը, մարդկանց, հետո ավտոբուսից ժպտում ու բարևում էր քաղաքացիներին: Այս ժպտերես կինը ֆիլիպինուհի է: Պատմեց՝ առաջին անգամ Հայաստան՝ որպես զբոսաշրջիկ գալը նրա համար ճակատագրական դարձավ. արդեն 11 ամիս է՝ մեր երկրում է:

«Պարզապես սիրահարված եմ Հայաստանին: Այստեղ կա բարություն ու խաղաղություն»,- ասաց ֆիլիպինուհին:

Հայաստանում Դոնաբելը զբոսաշրջային բիզնես է հիմնել: Հիմնական թիրախը ֆիլիպինցիներն են, նրանց ցույց է տալիս հայաստանյան գրավչությունն ու հրավիրում՝ եկեք Հայաստան:

«Հայաստանը 48-րդ երկիրն է, որտեղ ես այցելում եմ, շատ կցանկանամ, որ իմ ընտանիքի անդամներն ու բարեկամները ևս այցելեն այս երկիր ու տեսնեն այն ամենը, ինչի ականատեսն եմ եղել ես»,- ասաց նա:

Татевский монастырь - Sputnik Արմենիա
Երեք խնդիր լուծելու դեպքում կավելանա զբոսաշրջիկների թիվը

Ի դեպ, այս տարի Հայաստանում զբոսաշրջային բում գրանցվեց Ֆիլիպիններից: Ավելի պատկերավոր ասած՝ այս տարի հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ֆիլիպիններից եկած զբոսաշրջային հոսքերն ավելացան 389 տոկոսով: Sputnik Արմենիայի զրուցակիցը փոքրիկ գաղտնիք բացահայտեց՝ շուտով այդ թիվը կտրուկ ավելանալու է:

«Հաջորդ տարի մեծ հոսքեր են սպասվում Ֆիլիպիններից, քանի որ 2018 թվականին նշվելու է Երևանի 2800-ամյակը: Առաջին բանը, որ գրավում է ֆիլիպինցիներին, Հայաստանի հյուրընկալությունն է, այդ հատկանիշով երկու ազգերը բավականին նման են»,- ասաց Դոնաբելը:

© Facebook/Donabell Gonzaga BernalesԴոնաբել Բեռնալես
Филиппинка Донабель Берналес - Sputnik Արմենիա
Դոնաբել Բեռնալես

Բացի այդ, Ֆիլիպիններում բնակչության ճնշող մեծամասնությունը քրիստոնյաներ են: Իմանալով, որ Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է` առիթը բաց չեն թողնում, տոմս են գնում ու առաջ դեպի Հայաստան:

Դոնաբել Բեռնալեսի հայերեն բառապաշարը ձևավորվել է խորհրդանշական «բարև ձեզ» արտահայտությամբ: Դրա համար սովորել է՝ վերցնում է մի քիչ ջերմություն, ավելացնում լայն ժպիտ ու մատուցում հային վայել հյուրասիրությամբ. այնպես որ Հայաստան եկող ֆիլիպինցիները դժվար թե «դիմանան» այստեղ մնալու գայթակղությանը:

© Facebook/Donabell Gonzaga BernalesԴոնաբել Բեռնալես
Филиппинка Донабель Берналес - Sputnik Արմենիա
Դոնաբել Բեռնալես
Լրահոս
0