00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմավիրի պատանդառուն «օգնեց» մտածել երեխաների անվտանգության մասին. ի՞նչ են անելու մանկապարտեզներում

© Sputnik / Karen YepremyanСитуация у армавирского детского сада
Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի աղմկահարույց դեպքից հետո Հայաստանում սկսեցին մտածել` գուցե պետք է պաշտպանե՞լ երեխաներին։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Մինչև վերջերս Հայաստանում պետական մանկապարտեզներ կարելի էր մտնել առանց որևէ խոչընդոտի, ոչ ոք քեզ չէր կանգնեցնի ու հարցնի` իսկ դուք ո՞վ եք կամ ի՞նչ եք անում այստեղ։ Արմավիրի բնակիչը 3 տարեկան երեխային պատանդ վերցրեց, ու միայն դրանից հետո երկրում սկսեցին մտածել` մանկապարտեզներում անվտանգության միջոցներ են պետք։ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկում և միաժամանակ հորդորում` եկեք կատարվածից դրամա չսարքենք։

«Ավագանու նիստ ունենք, բայց մինչ այդ ես պարտավոր եմ ավագանու ամեն մի անդամի հետ առանձին-առանձին քննարկել, տեսնենք, թե ինչ ենք անելու, սա բավականին լուրջ խնդիր է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքապետը։

Արմավիրում մարդկանց աչքը վախեցել է։ Այս հանգամանքը երևում էր հենց առաջին օրը, երբ քաղաքի բնակիչը պատանդ էր վերցրել 3-ամյա երեխային։ Շուրջբոլորը խոսակցություններ էին` բա մեր երեխաներին ինչ անենք, էլ ի՞նչ հագստությամբ նրանց պարտեզ տանենք։

«Ես հասկանում եմ, որ սա եզակի դեպք էր, բայց էրեխուս հիմա պարտեզ եմ տանում ու մինչև տուն բերելն անհանգիստ եմ։ Մեջս վախ ա մտել։ Սրանից հետո գոնե պիտի մտածեն պահակի մասին»,- ասաց Արմավիրի բնակիչներից մեկը։

Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Թե ինչու է տղամարդը դանակ հանել ու պատանդ վերցրել. Արմավիրի աղմկահարույց դեպքի մանրամասները

Մայրաքաղաքում ևս նախազգուշական մեթոդներ են կիրառում` սպասելով օրենսդրական նախաձեռնությանը։ Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ բոլոր մանկապարտեզներում մուտքի դռները փակվելու են։ 

«Շեղված մեկի արարքը պետք չէ բերել ու ընդհանրացնել, սարքել երկրի անվտանգության թեմա։ Դա բացառիկ ու արտառոց երևույթ է։ Ամեն դեպքում հրահանգ իջեցված է բոլոր մանկապարտեզներին, որպեսզի մուտքի դռները փակեն, մինչև որ այստեղ օրենսդրական լուծման տարբերակ լինի։ Համակողմանի պետք է այդ հարցն ուսումնասիրվի»,- ասաց Գևորգյանը։

Կրթության և գիտության նախարարությունը հակված է, որ անվտանգությունը պարտադիր ապահովվի։ Հիմա հանրային քննարկման են ներկայացրել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի նախագիծը ու չեն բացառում, որ դրույթներ ավելացվեն անվտանգության վերաբերյալ։

Ситуация у армавирского детского сада - Sputnik Արմենիա
Արմավիրի մանկապարտեզում տեղի ունեցած ցնցող միջադեպը լուսանկարներով

«Բոլորիս համար Արմավիրի դեպքն ազդանշան էր, որ ինչ-որ խնդիր պետք է լուծվի։ Նման դեպքերից խուսափելու համար մենք պետք է քայլեր անենք»,- Sputnik Արմենիային ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը։

Իսկ ոստիկանությունում խուսափում են պատասխանել մանկապարտեզների անվտանգության վերաբերյալ հարցին։ Սկզբում ասում են, թե հարցն իրենց տիրույթում չէ։ Հետո երբ հարցնում ես օրենսդրական նախաձեռնության մասին, պատասխանանում են` մենք չէ, որ պետք է դրա մասին մտածենք։

«Երբ պատասխան ունենանք, այդ ժամանակ կարձագանենք»,- Sputnik Արմենիային ասացին ոստիկանության մամուլի ծառայությունից։

Այսքանից հետո ստիպված ես լինում մտածել` Արմավիրի պատանդառուն «օգնեց» մտածել երեխաների անվտանգության մասին։

Լրահոս
0