Ռուսաստանի սահմանապահները խախտել են չարագործների պլանները՝ հայտնաբերելով պետական սահմանի անմիջական հարևանությամբ ոչխարի ճարպի ավելի քան 40 պոլիէթիլենային տոպրակ: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ՖՍԲ-ի սահմանային հսկողության վարչության մամլո ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին: Հայտնաբերված «ապրանքի» ընդհանուր քաշը կազմում է ավելի քան 1700 կիլոգրամ:
Դեպքի վայրում ստուգման ժամանակ սահմանապահները թփերում հայտնաբերել են նոր ռետինե նավակ և նեյլոնե պարան։ Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք նախատեսում էին սահմանը հատելով տեղափոխել ապրանքը:
Դեպքի վայր են հրավիրվել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:
Ներկա պահին համապատասխան մարմիններն իրականացնում են մի շարք միջոցառումներ հանցագործության մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու համար: