00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ-ականների մեծ մասը «տղավարի քֆուր» է դրել

© Sputnik / Asatur YesayantsГоловной офис Республиканской партии Армении
Головной офис Республиканской партии Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքին` վստահեցնելով, որ ՀՀԿ–ակաների մեծ մասը դեմ է դրան։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ երեկո՝ նախորդ օրվա ԳՄ-ից հետո, ՀՀԿ գրասենյակում կրքերը հասել են գագաթնակետին: ՀՀԿ-ականների մեծ մասը «տղավարի քֆուր» է դրել, որ «մատներս էլ կտրեք, էսքան վախտ ինչ օրենք բերել եք, սուսուփուս քվեարկել ենք, էս մեկը չենք քվեարկելու»:

Митинг в Ереване против домашнего насилия - Sputnik Արմենիա
Ընտանեկան բռնության դեմ նախագիծը թերի է, հապշտապ ընդունումը՝ վտանգավոր. Հանրային խորհուրդ

Խոսքն «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքին է վերաբերում, որը նախորդ օրը քննարկվել էր ԳՄ նիստում, սակայն նիստի մասնակիցները «լավ» չէին հասկացել Սերժ Սարգսյանի դիրքորոշումը։ Վերջինս իրեն հատուկ լռությամբ հետևել է քննարկմանը, վերջում հանձնարարել․ «Վաղը` ԱԺ նիստից հետո, ՀՀԿ ողջ ֆրակցիան հավաքվում է գրասենյակում, մանրամասն քննարկում եք, արդյունքներն ինձ է ներկայացնում Վահրամ Բաղդասարյանը»:

Այն, որ Վահրամն է ներկայացնելու և ոչ օրենքի հեղինակներ Դավիթ Հարությունյանը կամ Արփինե Հովհաննիսյանը, որոնք միակն են, որ կողմ են օրենքին, ինչպես նաև ԳՄ-ից հետո Շարմազանովի ասածները, որ վերապահումներ ունենք օրենքի նկատմամբ, ազդանշան է եղել ՀՀԿ-ականների համար` դեմ խոսելու. անգամ կանայք` Շուշան Պետրոսյանը, Հերմինե Նաղդալյանը, հետ չեն մնացել կուսակիցներից, հանդես են եկել խիստ արմատական դիրքերից։

Ամենաակտիվը քննարկման ժամանակ եղել է Թունելի Հակոբը։ «Անգամ ամոթ է էս օրենքն օրակարգ մտցնելը»,- ասել է նա: Իսկ երբ Արփինե Հովհաննիսյանը փորձել է փրկել քննարկումը` ասելով․ ԳՄ-ում որոշել ենք օրենքն ընդունել, իր հերթին Դավիթ Հարությունյանն ասել է, թե Ազգային անվտանգության խորհրդում նույնպես որոշում է կայացվել օրենքն ընդունել։

Այդ ժամանակ արդեն ոմանք պայթել են. «Սուտ է, նման որոշումներ չկան»: Հիշեցնենք, որ օրենքը բխում է Հայաստան-ԵՄ «տնային աշխատանքի» թեզերից, և այն պետք է ընդունվի մինչև տարեվերջ, իսկ մինչև տարեվերջ ԱԺ-ին մնացել է 2 լիագումար նիստ»:

Լրահոս
0