00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գնային շրջապտույտ. Հայաստանում ջուրը կթանկանա, իսկ էլեկտրաէներգիա՞ն

© Sputnik / Asatur YesayantsЭлектрические сети
Электрические сети - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաջորդ տարի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա, սակայն ջրի հարցը դեռ քննարկվում է։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. 2018թ-ին կարող են բարձրանալ խմելու ջրի և էլեկտրաէներգիայի սակագները: Այսօր ԱԺ-ում, պատասխանելով հնարավոր թանկացումների մասին պատգամավորների հարցերին, նման հայտարարություն արեց ՀՀ ՀԾԿՀ-ի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը:

Дорога, улица, движение , транспорт, машины - Sputnik Արմենիա
Հասարակական տրանսպորտը չի թանկանա. հիմնավորում է ՊԵԿ-ը

Էլեկտրաէներգիայի սակագնի կառուցվածքն ու հնարավոր փոփոխությունները, նրա խոսքով, այս պահին ուսումնասիրվում են հանձնաժողովում: Հնարավոր փոփոխությունների մասին հանձնաժողովը կհայտարարի ավելի ուշ:

Այդուհանդերձ, հանձնաժողովի ներկայացուցիչը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը քիչ հավանական համարեց: Փոխարենը, խմելու ջրի սակագնի բարձրացումը, նրա խոսքով, շատ ավելի հավանական է:

«Համաձայն կառավարության և «Վեոլիա ջուր» ընկերության միջև կնքված պայմանագրի` ջրի և ջրահեռացման սակագինը որոշվում է երեք հիմնական գործոններով՝ էլեկտրաէներգիայի սակագին, սղաճ և փաստացի վաճառված ջրի ծավալ»,- ասաց Սողոմոնյանը՝ միաժամանակ հավելելով, որ էլեկտրաէներգիայի սակագինն ընթացիկ տարում չի փոխվել, սղաճի ցուցանիշը շատ ցածր է սակագնի վրա ազդեցություն ունենալու համար, իսկ բնակչությանը մատակարարված ջրի ծավալների ցուցանիշը կարող է թանկացման պատճառ դառնալ:

Սողոմոնյանի խոսքով, պայմանագրով նախատեսված 123 մլն խմ ջրի փոխարեն 2017-ին բնակչությանը մատակարարվել է 113 մլն խմ: Հենց այս հիմնավորմամբ էլ ընկերությունը դիմել է ՀԾԿՀ՝ սակագինը բարձրացնելու հայցով:

Հանձնաժողովն այս պահին դեռ շարունակում է ուսումնասիրել «Վեոլիա ջուր» ընկերության հայտն ու դրանում նշված տվյալները:

«Հանձնաժողովի նպատակն է մոնիթորինգի միջոցով ճշտել այս տվյալները: Կճշտենք ու կներկայացնենք»,- ասաց Սողոմոնյանը:

Նշենք, որ Վեոլա ջուրն» առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել 14 դրամով (180 դրամից մինչև 194 դրամ

«Վեոլա ջուրը» ֆրանսիական Veolia-ի դուստր ընկերությունն է, որը 2006 թվականից զբաղվում է Երևանի ջրամատակարարմամբ, իսկ 2016 թվականի աշնանը հաղթել է մրցույթում, որի համաձայն՝ 2017 թվականից 15 տարով կառավարում է ամբողջ երկրի ջրամատակարարումը:

Լրահոս
0