ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել թույլատրել կանանց այցելել մարզադաշտեր և դիտել ֆուտբոլային խաղերը, հաղորդում է armsport-ը՝ հղում անելով «Squawka News»-ին:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարից: Առաջին անգամ այդ երկրում կնոջը ստադիոն այցելել էր թույլատրվել աշնանը:
Այդ ժամանակ կանանց թույլատրվել էր Արքա Ֆահդ Էր Ռիյադի անվան ստադիոն այցելել մասնակցելու Ազգային տոնի 87-ամյակին նվիրված միջոցառմանը:
Սաուդյան Արաբիայում գործում են շարիաթի կանոնները, որոնց համաձայն կանանց և տղամարդկանց արգելվում է համատեղ ներկա լինել հանրային վայրերում, կինոթատրոններում և ստադիոններում: