Մարդիկ օգնության են հասել երաշտի հետևանքով ծարավից տառապող կենդանիներին։
Վայրի բնության պաշտպանության`հատուկ պատրաստություն անցած աշխատակիցները ծառից իջեցրել են կոբրային և ջուր տվել նրան բաժակին ամրացված տերևի միջոցով։
Նրանք ջուր տալու այլ միջոցներ էլ են կիրառել, բայց սողունը նախընտրել է ծարավը հագեցնելու այս տարբերակը։
Թագավորական կոբրան աշխարհի ամենաթունավոր օձերից է, սողունների այս տեսակն ապրում է հիմնականում Հարավարևելյան Ասիայում և Հնդկաստանում։