ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Տաքսու վարորդը կասկածվում է ուղևորուհուն ծեծելու և նրա սմարթֆոնը գողանալու մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ, հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին, որից հետո ուղևորուհին դիմել է ոստիկանություն։
«Զբոսաշրջային ընկերությունում աշխատող աղջիկը հայտնել է, որ տաքսու վարորդը ծեծել է ու գողացել Iphone 6Sը։ Նյութական վնասը գնահատվել է 65000 ռուբլի»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նաև նշել է, որ կասկածյալը ՀՀ քաղաքացի է, նրան բերման են ենթարկել հենց դեպքի օրը։ Բացի տուժածի սմարթֆոնից, վարորդի մոտ հայտնաբերել են ևս 2 հեռախոս։
Այս պահին իրավապահ մարմինների աշխատակիցները փորձում են պարզել` ում են պատկանում բջջային սարքերը։ Գողության փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, հետաքննությունն է անցկացվում։