ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական և վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 30-ի ժամը 08:30-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 18:30-ն դադարեցվելու է Ավան վարչական շրջանի բոլոր գազասպառող բնակիչ բաժանորդների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ծարավ Աղբյուր փողոցի բազմաբնակարան շենքերի գազամատակարարումը կվերականգնվի հոկտեմբերի 30-ին:
Ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 30-ի ժամը 09:00-ից մինչև 18:00-ն դադարեցվելու է Կոտայքի մարզի Մարմարիկ, Մեղրաձոր, Փյունիկ և Արտավազդ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: