Րոֆֆի Պետրոսյան
«Քանի որ հայ ազգը շատ հյուրընկալ է, շատ հեշտ էր։ Օրինակ` Ամերիկայում ամեն քայլափոխի, ամեն սարի մոտ գյուղեր չկան։ Իսկ Հայաստանում, եթե մարդ ուտելիք չունի իր մոտ կամ ջուր կամ քնապարկ, միշտ կարող է իր հույսը գյուղացիների վրա դնել»,–ասում է Րոֆֆին։
Նա ասում էր, որ իր համար բացահայտում էր Կալեր գյուղը, որը շատ հին ու շատ սիրուն էր, բայց ցավոք, համարյա` դատարկ։ Միայն ամռան ամիսներին էին մարդիկ լինում այնտեղ։