«Ջրահարսի» գլխավոր բաղադրիչը իշխանի ֆիլեն է։ Խոշոր կտրած կանաչ սոխը մի քիչ տապակում են չորացրած հոնի հետ: Նույն թավայի մեջ ավելացնում են համեմունքներ, այնուհետև խառնուրդի վրա լցնում կոնյակ ու այրում: Հանում են իշխանի փշերը, ֆիլեի վրա լցնում նոր պատրաստած միջուկն ու այս ամենը փաթաթում ռուլետի մեջ։
Խոհարարի խոսքով` այս ուտեստի համար հիմք է հանդիսացել հայկական բաղադրատոմսը, որը որոշ չափով փոխվել է և «Ջրահարս» անվանումը ստացել։ Համեղ ուտեստն այսօր մեծ պահանջարկ ունի և՛ հայերի, և՛ օտարերկրացիների շրջանում։