ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայտնի ռուս շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, իր Instagram-ի էջում շնորհավորել իր որդուն՝ Դանիելին, ծննդյան օրվա առթիվ:
«Մեր տանը երկու տղամարդիկ են ապրում: Առաջինը բրուտալ, երկրորդը՝ ամենաբրուտալ, առաջինը ուրախ, երկրորդը՝ ամենաուրախ, առաջինը խելացի, երկրորդը՝ ամենախելացի, առաջինն ուժեղ, երկրորդը՝ ուժեղագույն, առաջինը սիրելի, երկրորդը՝ ամենասիրելի: Առաջինն իմ կյանքում հայտնվեց քսան տարի առաջ, երկրորդն ուղղիղ 8 տարի առաջ: Հենց որ նա հայտնվեց, առաջին տղամարդը դարձավ երկրորդը, իսկ երկրորդը՝ առաջինը: Ծնունդդ շնորհավոր, որդիս»,- գրել է Լևինան:
Նա նաև շեշտել է, որ նրա և Մարտիրոսյանը ծերությունը հուսալի ձեռքերում է: Դատելով գրառումից՝ Դանիելը ցանկանում է տիեզերագնաց դառնալ, միլիոններ աշխատել և ժամանակի մեքենա հորինել:
Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 1997 թ. ՈՒՀԱ փառատոնին՝ Սոչիում: Նրանց միջև հարաբերությունները սկսվեցին 1998 թվին։ Զույգն ունի երկու երեխա՝ դուստր և որդի: