ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 30-31-ը արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, հաղորդում է ԱԻՆ-ը:
29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ին կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է, 30-31-ը հնարավոր է անձրև և ամպրոպ նաև քամու ուժգնացում՝ 12-17 մ/վ արագությամբ: 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկը կլինի 31-23, երեկոյան՝ 14-16 աստիճան տաքություն։