ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենսում» ընդունեց «Նիսին» և հաղթեց 3:0 հաշվով, տեղեկացնում է amsport.am-ը:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին` խփելով իր թիմի 2500-րդ և 2501-րդ գոլերը Ֆրանսիայի առաջնությունում:
52-րդ րոպեին Դանտեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Այս խաղից հետո ՊՍԺ-ն 29 միավորով շարունակեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Նիսը» 10 միավորով 14-րդ տեղում է: