ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Այսօր ժամը 03:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դմիտրով գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-8 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածում՝ Դմիտրով գյուղի Արտաշատյան խճուղու տներից մեկի դիմաց, «Opel» մակնիշի 35 MP 264 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին: