ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ռուսական «Մատչ ТВ» հեռուստաալիքը «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին ռեպորտաժ է պատրաստում Մանչեսթերում։
Մեկնաբան Նոբել Առուստամյանը լուսանկար է հրապարակել Instagram-ում և հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանի հետ զրուցելու համար մեկնել է Մանչեսթեր։
Համացանցի օգտատերը մեկնաբանել են այդ նորությունը։ Նրանցից մեկը գովաբանել է հայերի համախմբվածությունը։
«Կեցցեք դուք` հայերդ, կարողանում եք սատարել իրար և ուրախանալ միմյանցով»,- գրել է նա։
«Մանչեսթեր Յունայթեդն» ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և նրա անցած ուղուն նվիրված վավերագրական ֆիլմ է նկարահանվել։ Ֆիլմը, որի տևողությունը 60 րոպե է, կոչվում է «Միկին՝ հայ հերոսը»: Այն կպատմի Մխիթարյանի անցած ճանապարհի մասին` բակային ֆուտբոլից մինչև ակումբային ֆուտբոլի բարձունք: