ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Երևանում կայացել է թենիսի Մ 18 տարեկանների ITF մրցաշար, որին մասնակցել են 14 երկրի 71 թենիսիստ: Միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացրել են ինը մարզիկ: Սակայն, հայ թենիսիստները հաջող հանդես չեն եկել և դուրս են մնացել մրցանակային տեղերի համար պայքարից: Այս մասին հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամոյւլի ծառայությունը։
Տղաների մրցաշարում չեմպիոն դարձել է վրացի Միխայլո Կվանտալիանին: Նա եզրափակչում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Թերզյանին:
Աղջիկների պայքարում հաղթողի կոչումը նվաճել է ռուս Եկատերինա Նիկիֆորովան: Եզրափակչում նա առավելության է հասել իր հայրենակից Անաստասիա Զոլոտորևայի նկատմամբ:
Նոյեմբերին Հայաստանի հավաքականի անդամներ Արթուր Սողոյանը, Դանիել Կարապետյանը, Եվա Ավետիսյանը և Միլենա Գևորգյանն Իսպանիայում կմասնակցեն Մ 16 տարեկանների միջազգային մրցաշարի: