ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի և մոդել Անժելա Սարաֆյանի լուսանկարները կհրապարակվեն «Vogue Russia»-ի նոյեմբերյան համարում: Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր բաժանորդներին:
Լուսանկարը բուռն քննարկման թեմա է դարձել, և դերասանուհու գեղեցկության և տաղանդի երկրպագուների մեկնաբանությունները չեն ուշացել։ «Bellissima», «Գեղեցկուհի», «Հայկական արքայադուստր»,- գրել են օգտատերերը լուսանկարի տակ։
Սարաֆյանի նկարի տակ երևում է նաև հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանի «լայքը»:
Դերասանուհին լուսանկարներում կներկայանա Max Mara ապրանքանիշի հագուստով:
Անժելա Սարաֆյանը Ռուսաստանում և ամբողջ աշխարհում ճանաչում է ստացել «Վայրի արևմուտքի աշխարհը» հոլիվուդյան սերիալում խաղացած դերի շնորհիվ։ Նա հանդես է եկել նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմում:
Բացի հատուկ ֆոտոսեսիայից, ընթերցողներին մեկ այլ անակնկալ է սպասվում. Հրատարակության նոյեմբերյան համարում կլինի նաև հարցազրույց Անժելա Սարաֆյանի հետ:
Անժելա Սարաֆյանը ծնվել է Հայաստանում, 4 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: 2000 թ.-ին Սարաֆյանն առաջին անգամ էպիզոդիկ դերով հանդես է եկել «Հեքիաթներ» հեռուստանովելում, այնուհետև խաղացել է բազմաթիվ այլ սերիալներում։ Անժելան խաղացել է «Տիկնիկ», «Kabluey», «Տեղեկատուները», «Գեղեցիկ կյանք» և «Հին ու բարի օրգի» ֆիլմերում, ինչպես նաև մարմնավորել է եգիպտացի վամպիր Տիայի դերը՝ «Մթնշաղ. Լուսաբաց. մաս 2» ֆիլմում։
Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմում Սարաֆյանը մարմնավորել է Մարալի կերպարը: