Արթուր Սարգսյան
Հայաստանում հարկային քաղաքականությունը բալանսավորված է, սակայն լուրջ խնդիրներ են ծագում, քանի որ մարզերն ու մայրաքաղաքը զարգանում են ոչ համաչափ, ասաց «Կիլիկիա» բիզնես ակումբի հայաստանյան մոդերատոր Արթուր Սարգսյանը։
Նա նշեց, որ դա խանգարում է բիզնեսին, որը կզարգանա այն դեպքում, երբ սպառողները վճարունակ լինեն։
«Կիլիկիա» բիզնես ակումբի գլխամասային գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ Արթուր Սարգսյանը հայտնեց, որ նոյեմբերին ակումբի մասնաճյուղ կբացվի Հայաստանում։ Այն մեր երկրում ներդրում անողներին անհրաժեշտ տեղեկություններ կտրամադրի։
Զրույցը վարեց Ամալյա Պապյանը։ Ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել նրա հեղինակային «Կաղապարից դուրս» հաղորդաշարում՝ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։