ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում. կրակը տարածվել է մոտակա բենզալցակայան:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին: