ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստան Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանից հեռանալիս թռչնի թռիչքի բարձրությունից լուսանկար է հրապարակել Ինստագրամում։
Մեդվեդևը լուսանկարների տակ երկարաշունչ գրառումների փոխարեն պարզապես գրել է. «Հայաստան»։
Նա հայկական կոլորիտը ներկայացնող ևս երկու լուսանկար է հրապարակել, որոնցից մեկում ժենգյալով հաց թխող կին է, մյուսում` պարային համույթ, որն, ամենայն հավանականությամբ, ելույթ է ունենում բարձրաստիճան հյուրերի առջև։
Օգտատերերի մեկնաբանությունները չեն ուշացել։ «Պաշտում եմ Հայաստանը։ Իմ սերն ընդմիշտ թողել եմ այնտեղ», «Ձեր լուսանկարները ոչ միայն գեղեցիկ են, այլև դիդակտիկ»։
Մեկն էլ կատակել է. «Իրականում կարելի էր սովորականի պես Սոչի մեկնել. Հայաստանի մայրաքաղաքն այնտեղ է»։
Մեդվեդևը Հայաստան էր ժամանել պաշտոնական երկօրյա այցով։ Հոկտեմբերի 24-ին և 25-ին Երևանում անցկացվեցին հայ-ռուսական բանակցություններն ու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։