ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Այս գիշեր Կիևի կենտրոնական փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով Ուկրաինայի Ռադիկալ կուսակցության ժողովրդական պատգամավոր Իգոր Մոսիյչուկը վիրավորվել է, իսկ նրա թիկնապահը տեղում մահացել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով պատգամավորի մամուլի ծառայությանը։
««Էսպրեսո» հեռուստաալիքի շենքից դուրս գալու ժամանակ է տեղի ունեցել պայթյունը: Իգոր Մոսիյչուկը վիրավոր է, նրան հիվանդանոց են տեղափոխել», — հայտնել է նրա մամուլի ծառայությունը:
Պայթել է մոտոցիկլետը, որով երկու մարդ էր ժամանել: Հայտնի է դարձել նաև, որ պայթյունի ժամանակ վիրավորվել է քաղաքագետ Վիտալի Բալան: