ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայի դրամատիկական թատրոնը հերքել է ավազակային հարձակման մասին լուրը։
Ջիգարխանյանի կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Էլինա Մազուրն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական խմբավորումը զավթել է հաշվապահությունը, իսկ դեղերի ազդեցության տակ հայտնված Ջիգարխանյանը փակված է իր գրասենյակում` առանց հեռախոսակապի հնարավորության։
«360» հեռուստաընկերությունը հայտնում է, որ թատրոնից հերքել են այդ տեղեկությունը։։
«Դրամարկղերն աշխատում են, ծառայողական մուտքի մոտ հերթապահում են անվտանգության աշխատակիցները, այսօր նախատեսված ներկայացումը սկսվել է ժամանակացույցի համաձայն։ Բոլոր դերասաները թատրոնում էին։ Ներկայացումից առաջ փորձ անցկացվեց։ Արմեն Ջիգարխանյանը պետք է գար ներկայացման սկզբին` 19։00-ին»,- հայտնում է հեռուստաընկերությունը։
Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հայտնվել էր Մոսկվայի 57-րդ քաղաքային հիվանդանոցում, որտեղ մնաց ավելի քան տասը օր: Հիվանդանոցում նա ասել էր, որ չգիտի, թե հետո ուր է գնալու, քանի որ ամբողջ ունեցվածքը կնոջ անունով է գրանցված: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ամուսնալուծության հայցով դիմել է դատարան:
Ջիգարխանյանի կինն ավելի վաղ հայտնել էր, որ սեփական դիմումի համաձայն` հեռացել է թատրոնի տնօրենի պաշտոնից։