00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ԶԼՄ–ները գոյատևման եզրին են. փորձագետը` սփյուռքի և ապրիլյան պատերազմի մասին

© Sputnik / Asatur YesayantsСитуация в Мадагисе
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Հայաստանն ավելի լավ էր ներկայացված էր Ռուսաստանի տեղեկատվական դաշտում, քան Ադրբեջանը: Փորձագետ Անդրեյ Վիրկովսկին կարծում է, որ Երևանի քաղաքականությունն այս հարցում ավելի մանրակրկիտ էր մտածված:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանից Ռուսաստան տեղեկատվության ամենամեծ հոսքն արձանագրվել է 2016 թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրատվամիջոցների տեսության և տնտեսագիտության բաժնի դոցենտ Անդրեյ Վիրկովսկին:

Карабах, НКР, Мартакерт - Sputnik Արմենիա
Արցախյան սահմանի լարվածությունը կարող է աստիճանաբար մեծանալ

Դասախոսը Հայաստան է ժամանել Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի հրավերով, որտեղ նա դասախոսություններ կանցկացնի:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան տեղեկատվության հզոր հոսք արձանագրվեց ռազմական գործողությունների վերջին ակտիվ բախումների ժամանակ: Այդ ֆոնին Ադրբեջանը թույլ էր ներկայացված», — ասաց Վիրկովսկին:

Ըստ նրա, այդ ժամանակ զգացվում էր, որ Հայաստանի քաղաքականությունը մանրակրկիտ էր մտածված: Այնուամենայնիվ, հայկական ԶԼՄ-ները, ինչպես նաև աշխարհի այլ լրատվամիջոցները, այսօր գոյատևման խնդիր ունեն:

Նա համոզված է, որ այս ոլորտում Հայաստանի հիմնական ուժը հզոր «սփյուռքային մեդիան» է, որի ճիշտ օգտագործումը թույլ կտա լրատվամիջոցներին Հայաստանում տեղեկատվական կամուրջ ստեղծել այն երկրների հետ, որտեղ կենտրոնացած են հայերը: Վիրկովսկին համոզված է, որ Երևանը պետք է օգտագործի այդ ներուժը հայ-ամերիկյան, հայ-ռուսական և այլ երկրների միջև տեղեկատվական շփումներ հաստատելու համար:

«Սա հայկական մեդիադաշտի առանձնահատկություններից մեկն է, որով տարբերվում է շատ երկրների, մասնավորապես, ԵԱՏՄ-ի անդամ երկրների լրատվամիջոցներից», — ասաց նա:

Փորձագետը կարծում է, որ ԶԼՄ-ները ճգնաժամ են ապրում: Ավելի ու ավելի շատ մարդիկ են հրաժարվում ավանդական լրատվամիջոցներից:

Վիրկովսկին կարծում է, որ 15-20 տարի անց աշխարհն այլ տեսք կունենա, քան այսօր: ԶԼՄ-ները ստիպված կլինեն միանալ սոցիալական ցանցերին: Կստեղծվի տեղեկատվական հոսքի նոր կառուցվածք:

Լրահոս
0