Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել, կերակրել այնուհետև վերադաս հրամանատարության միջոցով կապնվել են բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ ու սպիտակագլուխ անգղին տեղափոխել են Երևան`մասնագիտացված տարածք, համապատասխան վերահսկողության տակ:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը ասում է, որ վերջին դեպքերից ելնելով, Ռազմական ոստիկանության աշխատակից Արթուր Առաքելյանն ուղղակի ուշադրություն էր դարձրել անգղին և հասկացել էր, որ թռչունը թույլ, հյուծված վիճակում է և թռչել չի կարողանում։ «Նա անգղին 1–ին օգնություն է ցուցաբերել, թռչունն արդեն մասնագետների հսկողության ներքո է։ Երեկ նրանք հավաստիացնում էին, որ եթե ամեն ինչ նման օպերատիվությամբ չկատարվեր, գուցե չկարողանային թռչունին փրկել»,–ասում է Մարինե Կարապետյանը։
Նրա խոսքով` սպիտակագլուխ անգղն ունի թևի կոտրվածք։ Նրան ներարկել են, ինչից հետո թռչունը որոշակի ակտիվություն է ցուցաբերել։ Ցավալի է, բայց այլևս թռչունը բնություն դժվար թե կարողանա վերադառնալ։