00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես է Հայաստանը շահագործումից հանելու ատոմակայանը. դուռը փակելո՞ւ է, ու վե՞րջ

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ատոմային էներգիայով զբաղվող մասնագետը չի պատկերացնում` ինչպես է ՀՀ կառավարությունը պատրաստվում ատոմակայանի մի բլոկը հանել շահագործումից ու շարունակել շահագործել երկրորդը։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայկական ատոմակայանի փակում չի նշանակում ռեակտորը կանգնեցրեցինք ու դուռը փակեցինք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով ԵՄ պահանջով Հայկական ատոմակայանը շահագործումից հանելու խնդրին, ասաց Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ, դոցենտ Արամ Գևորգյանը։

«Երբ ասում ենք շահագործումից հանում, չի նշանակում, որ կանգնեցրինք ու դուռը փակեցինք։ Դա լուրջ աշխատանքներ է ենթադրում, որոնք նաև ժամանակ ու գումար են պահանջում»,- ասաց տեխնիկական գիտությունների թեկնածուն։

Նրա խոսքով` այսօր աշխարհում ընդունված է ատոմակայանների շահագործման դադարեցման 3 տարբերակ. առաջինը երկարաժամկետ անվտանգ պահեստավորումն է (safe store), երբ աշխատած միջուկային վառելիքը և բոլոր ռադիոակտիվ թափոնները հեռացվում են ԱԷԿ-ից ու տեղափոխում հատուկ պահեստարաններ, իսկ առաջին կոնտուրի շինություններն ու սարքավորումները պահվում են հատուկ հսկողության տակ 60-70 տարի` մինչև ռադիոակտիվությունը կնվազի անհրաժեշտ մակարդակի, և նոր միայն կսկսվի ապամոնտաժման փուլը: Երկրորդը «թաղում» տարբերակն է (entombment), երբ բոլոր ռադիոակտիվ թափոնները տեղավորում են ռեակտորի մասնաշենք, և կատարվում է առաջին տարբերակի մնացած մյուս քայլերը: Երրորդ տարբերակն անմիջապես շահագործումից հանելն է (imminently decommissioning). էներգաբլոկը կանգնեցնելուց 5-6 տարի հետո (որը անհրաժեշտ է աշխատած միջուկային վառելիքը թաց եղանակով պահման ավազանից հեռացնելու համար) սկսում շինությունների և սարքավորումների ապաակտիվացման և ապամոնտաժման աշխատանքները:

ՀՀ կառավարությունը դեռևս 2007թ-ի նոյեմբերի 29-ին ընդունել էր ՀԱԷԿ-ի շահագործումից հանելու ռազմավարություն, որի համաձայն` 2016թ-ին նախատեսվում էր երկրորդ էներգաբլոկը կանգնեցնել և սկսել շահագործումից հանման աշխատանքները:

Арам Саркисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Եթե կորցնենք մեր ատոմակայանը, կդառնանք դամբուլային երկիր»

Այս որոշումը հիմնված էր երկարաժամկետ անվտանգ պահեստավորման արագացված տարբերակի վրա։ Ընդհանուր գործընթացը հաշվարկված էր 2016-48թթ-ի համար, այն դեպքում, երբ հարթակում նոր միջուկային էներգաբլոկ չպետք է կառուցվեր, հակառակ դեպքում այդ ժամանակաշրջանը կերկարացվեր։

«Ըստ ռազմավարության` ԱԷԿ-ի շենքերի, շինությունների ապամոնտաժումն ու հարթակի վերականգնումը պետք է ավարտվի մինչև 2050թ-ը»,- ասաց Գևորգյանը, որ10 տարի առաջ մասնակցել է ծրագրի մշակման աշխատանքներին ։

Նրա խոսքով, ըստ ռազմավարության`2016-ին պետք է դադարեցվեր ռեակտորի աշխատանքը, 2021-ին աշխատած միջուկային վառելիքը պետք է հեռացվեր թաց եղանակով պահման ավազանից, ապա անվտանգ պահվեր մինչև 2046թ-ը։ 2023թ-ից պետք է սկսվեր ոչ միջուկային սարքավորումների ապամոնտաժումը, իսկ ռադիոակտիվ սարքավորումներինը ` 2045-ից։

Ծրագրի հեղինակները գնահատել էին նաև ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու ծախսերը։ Ամբողջ գործընթացը Հայաստանի համար կարժենար 238.75 մլն եվրո կամ 310.37 մլն դոլար։

«Հիմա այս թվերը որոշ չափով հնացած են` արտարժույթի փոխարժեքի փոփոխության, ինֆլյացիայի պատճառով, քանի որ 10 տարի է անցել»,- ասաց մասնագետը։

Բացի այդ, նրա խոսքով, ևս 10 տարի հավելյալ շահագործման ընթացքում մինչև 2026թ-ը կկուտակվեն նախատեսվածից ավելի մեծ քանակի աշխատած միջուկային վառելիք և ռադիոակտիվ թափոններ, որոնց պահեստավորման համար ևս կպահանջվեն նախատեսվածից ավելի ֆինանսական միջոցներ։

Армянская АЭС - Sputnik Արմենիա
Հայաստանի ատոմակայանի ճակատագիրը կորոշի ոչ թե ԵՄ–ն, այլ Հայաստանի տնտեսական շահը

Աշխարհում ընդունված է ատոմակայանների արտադրած էլեկտրաէներգիայի սակագնի մեջ նախատեսել նաև դրա հետագա շահագործումից հանելու համար անհրաժեշտ ծախսերը, որոնք կուտակվում են հատուկ անձեռնմխելի ֆոնդում։

«ԽՍՀՄ-ի ժամանակ 1976թ-ից մինչև 1989թ-ը այդ նպատակով գումարներ չեն կուտակվել, կամ եթե կուտակվել են, այդ գումարները հիմա չկան։ Երկրորդ էներգաբլոկը վերաթողարկումից հետո իր շահագործման 20 տարվա ընթացքում կուտակում է, բայց դա չնչին գումար է»,- ասաց մեր զրուցակիցը` միաժամանակ նշելով, որ եթե երկու էներգաբլոկները միասին, ըստ նախագծի, պետք է շահագործվեին 60 տարի, ապա դրանցից միայն երկրորդի շահագործման 20 տարվա սակագնում է հաշվարկվել շահագործումից հանելու համար անհրաժեշտ գումարը։

Շահագործումից հանելու համար անհրաժեշտ գումարի մնացած մասն այս պահին Հայաստանը, փաստորեն, չունի։

Ֆինանսականից բացի, Գևորգյանը նշեց նաև, որ իր համար անհասկանալի է ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի աշխատանքը դադարեցնելու և շահագործումից հանելու ծրագիրը։

«Եթե երկու էներգաբլոկները գտնվում են նույն սրահում, ինչպե՞ս է երկրորդը շահագործվելու, իսկ առաջինը` հանվելու շահագործումից»,- ասաց նա։

Նշենք, որ նոր միջուկային էներգաբլոկների կառուցումն ու շահագործվող էներգաբլոկների շահագործումից հանելը ՀՀ-ում կարգավորվում է ոչ թե կառավարության որոշմամբ, այլ օրենքով։

Հոկտեմբերի 12-ի նիստում ՀՀ կառավարությունն արդեն հավանության է արժանացրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» օրենքի նախագծին ու այն ուղարկել ԱԺ։

ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկն արդեն 28 տարի է (1989 թվականի փետրվարից) գտնվում է երկարատև կանգի ռեժիմում:

Լրահոս
0