Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայացել է հոկտեմբերի 25-ին, Երևանում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպման օրակարգում ընդգրկված էին ներքին շուկաների, առևտրի, ագրոարդյունաբերության, էներգետիկայի և ենթակառուցվածքների, ԵԱՏՄ- ի թվային օրակարգի իրականացման, 2018-2019թթ. ներքին շուկայի ազատման և սահմանափակումների վերացման ծրագրի հետ կապված հարցեր:
Նիստի մասնակիցները կքննարկեն նաև ԵԱՏՄ-ի էլեկտրաէներգիայի շուկայի շրջանակներում տեղեկատվության փոխանակման համակարգի ձևավորման հետ կապված հարցեր: Օրակարգում ընդգրկված հարցերից մեկն է տրանսպորտի համակարգված քաղաքականության իրականացման ուղղությունների և փուլերը:
Երևանից տեսակամրջի մասնակիցներն են
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյան,
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյան:
Աստանայից
«Նուր Օթան» հասարակական քաղաքական ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Տելնով։
Բիշքեկից
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու Ժումակադիր Ակենեև
Մինսկից
Միջազգային համալսարանի նորարարական տնտեսագիտության ամբիոնի վարիչ Վյաչեսլավ Միտսո
Հավատարմագրում`
Սահակյան Հասմիկ, Spunik Արմենիա Մուլտիմեդիոն Մամուլի կենտրոնի ղեկավար:
Հեռ. +374 (10) 600-131 Բջջ. +374 (94) 18-3377
Երևան, Ամիրյան 4/7, Իմպերիում Պլազա բիզնես կենտրոնի շենք, 4-րդ հարկ:
Բաժանորդագրվել` գրելով h.sahakyan@sputniknews.com հասցեին: